Արաբական արշավանքները Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի Թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք
Ծոփք
Կոմմագենե
 • Արտաշեսյաններ •
Արտաշես Ա
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունիների թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան Հայաստան
Օտար տիրապետություն
1375 - 1918
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր)
Հայ ազատագրական պայքար (17-18-րդ դարեր)
Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Արաբական խալիֆայության ստեղծման և արաբական արշավանքների հետևանքով Հայաստանը 7-րդ դարում հայտնվում է արաբական գերիշխանության տակ։

Արաբական խալիֆայության ստեղծումն ու պայքարն արաբական արշավանքների դեմ[խմբագրել]

7-րդ դարի սկզբում Արաբական թերակղզում մինչ այդ առանձին ապրող արաբական ցեղերը միավորվում են մեկ պետության կազմում և կարճ ժամանակահատվածում նվաճում հարևան փոքրիկ պետություններն ու ժողովուրդներին։ Արաբների կյանքում սկսեց հսկայական դեր խաղալ նաև ընդունած նոր կրոնը՝ Իսլամը։ Այն հնազանդություն էր քարոզում պետության ղեկավարի՝ խալիֆի նկատմամբ։ Միաժամանակ բոլոր մուսուլմաններին պարտադրվում էր «սրբազան պատերազմ» մղել «անհավատների», այսինքն՝ ոչ մուսուլմանների դեմ։

640 թվականին արաբական զորքերը Իյադ իբն Ղանմի գլխավորությամբ հարձակվեցին Հայաստանի վրա: Առանց դիմադրության ընկան Ամիդն ու Նփրկերտը: Իյադին ենթարկվեցին Աղձնիքը, Կորճայք նահանգի Կորդուք, Տմորիք և Վասպուրականի Անձևացիք գավառները, վերջինիս իշխանը նազանդություն հայտնեց իյադին, որը վերահաստատեց նրա իշխանությունը: Իյադի հիշյալ հաջողությունների ժամանակ բյուզանդացիները մի վերջին փորձ կատարեցին Վերին Միջագետքը ետ գրավելու համար, սակայն անհաջողության մատնվեցին:

Թեոդորոս Ռշտունին լսելով արաբների ներխուժման մասին շտապել էր փակել Ձորա պահակի լեռնանցքը, սակայն արաբների ներխուժումը շատ արագ էր ընթանում և անսպասելի: Իյադը Ձորա պահակից անցավ հյուսիս և ներխուժեց Տարոն, որտեղ նրան համառ դիմադրություն ցույց տվեց Տիրան Մամիկոնյանը 8000-անոց զորքով, սակայն արաբները ունենալով թվային գերակշռություն պարտության մատնեցին նրան:

Երեք հայ իշխաններ պաշտպանում էին մայրաքաղաք Դվինը, սակայն արաբները պարտության մատնեցին և գրավեցին Դվինը: Թեոդորոս Ռշտունին արաբական զորամասին դիմադրություն ցույց տվեց Կոգովիտ գավառին և պարտություն կրեց:

Երկրում զգացվում էր ուժեղ իշխանություն ստեղծելու անհրաժեշտությունը այդ նպատակով նորընտիր կաթողիկոս Ներսես Գ Տայեցին հայ նախարարների անունից դիմեց Կոստանդ կայսերը` խնդրելով, որ Թեոդորոս Ռշտունին պաշտոնապես ճանաչվի Հայոց իշխան: Կայսրը կատարեց հայոց կաթողիկոսի խնդրանքը: Հայաստան ուղարկվեց նաև հունական զորք:

642-643 թվականներին արաբները երկրորդ անգամ ներխուժեցին Հայաստան։ Երկրում գտնվող բյուզանդական զորքերը խուսափեցին մարտի մեջ մտնելուց և բնակչությանը թողեցին բախտի քմահաճույքին։ Արաբները ասպատակեցին հայկական մի շարք գավառներ։ Նրանց դեմ կռվեցին միայն Թեոդորոս Ռշտունու ջոկատները։ Բյուզանդական զորավարը համարձակվեց ճակատամարտ տալ արաբներին միայն այն ժամանակ, երբ նրանք պատրաստվում էին վերադառնալ Ատրապատական։ Չնայած իրենց փոքրաթիվ լինելուն, արաբաները կարողացան հաղթանակ տանել ու անարգել հեռանալ Հայաստանից

Բյուզանդական զորավարն իր պարտութան մեղքը բարդում է հայոց զորավարի վրա և զրպարտությամբ ձերբակալել տալիս Թեոդորոս Ռշտունուն։ Միայն տարիներ անց սպարապետն ազատ է արձակվում և բյուզանդական կայսեր կողմից նշանակվում որպես Հայաստանի կառավարիչ։ Թուլացած Բյուզանդիան շուտով ստիպված դուրս է բերում իրեն հպատակ զինված ուժերը Հայաստանից։ 650 թվականին, երբ արաբները երրորդ անգամ արշավեցին դեպի Հայաստան, Թեոդորոս Ռշտունուն հաջողվեց հաղթանակ տանել նրանց նկատմամբ, սակայն վերջնականապես ջախջախել արաբական զինուժին նրան չհաջողվեց ու վերջինս որոշում կայացրեց նրանց դեմ կռվելու փոխարեն, փորձել գտնել ընդհանուր շահեր և կնքել խաղաղության համաձայնագիր։

Հայ-արաբական պայմանագրի կնքումը[խմբագրել]

652 թվականին Թեոդորոս Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնում է Դամասկոս և համաձայնության գալիս Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ընդունում է Խալիֆայության գերիշխանությունը։ Արաբները պարտավորվում էին պաշտպանել հայերին օտարների հարձակումներից։ Հայաստանը երեք տարով ազատվում է հարկեր վճարելուց, իսկ հետագայում վճարելու էր այնքան, որքան կցանկանար։ Հայաստանին իրավունք էր տրվում պահել 15 հազարանոց այրուձի որի ծախսերը հոգալու էին արաբները։ Փոխարենը հայոց հեծելազորը պետք է մասնակցեր արաբների մղած կռիվներին։ Հայաստանում արաբ պաշտոնյաներ և արաբական զորակայաններ չէին լինելու։ Արաբներն օգնելու էին հայերին, եթե նրանց վրա հարձակվեին բյուզանդացիները

Արդյունքում, ձևականորեն ճանաչելով Արաբական Խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը փաստորեն պահպանում էր իր ինքնուրույնությունը։

Արաբական տիրապետության հաստատումը[խմբագրել]

7-րդ դարի վերջում Արաբական Խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆի եղբայր Մուհամեդի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամեդը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական Խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Գրականություն[խմբագրել]

Հայ ժողովրդի պատմություն, հատոր II, 1979: Ղևոնդ պատմիչ, Պատմութիւն, Երևան, 1982:

Ծանոթագրություններ[խմբագրել]