Դերբենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Դերբենդ
ռուս.՝ Дербе́нт
Dagestan naryn-kala.jpg
42°04′09″ հս. լ. 48°17′45″ ավ. ե. / 42.069167° հս. լ. 48.295833° աե. ե.
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Երկրամաս Դաղստան
Ներքին բաժանում Շրջաններ
Քաղաքապետ Իմամ Յարալիև
Առաջին հիշատակում Մ.թ.ա. 6-րդ դար
Այլ անվանումներ Դարբանդ, Ճորա պահակ
Տվյալ կարգավիճակում 1840 թ-ից
Մակերես 69,63[1] կմ²
Կլիմայի տեսակ Չափավոր տաք
Խոսվող լեզուներ Ռուսերեն
Բնակչություն 119 476 մարդ (2012)
Խտություն 1615,2 մարդ/կմ²
Ազգային կազմ լեզգիներ (32,62%),
ազերիներ (31,74%),
տաբասարաններ (15,45%),
դարգինցներ (5,53%),
ռուսներ (5,02%)[2]
Կրոնական կազմ Իսլամ, Քրիստոնեություն, Հուդայականություն
Տեղաբնականուն Դերբենդցի
Հեռախոսային կոդ 87240
Փոստային ինդեքսներ 368600
Պաշտոնական կայք www.derbent.org
##Դերբենդ (Ռուսաստան)
Red pog.png
##Դերբենդ (Դաղստան)
Red pog.png

Դերբենդ (ռուս.՝ Дербе́нт, ավարերեն՝ Дербенд, լեզգիներեն՝ Кьвевар, պարսկերեն՝ دربند` «Դարբանդ»-ից - «նեղ դարպասներ»), քաղաք Դաղստանում, Ռուսաստան։ Դերբենդը Ռուսաստանի ամենահարավային քաղաքն է։

Քաղաքը համարվում է աշխարհի ներկայումս բնակեցված հնագույն քաղաքներից մեկը և Ռուսաստանի հնագույն քաղաքը [3]։ Առաջին բնակավայրերն ի հայտ են եկել բրոնզի դարում` մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջում։ Դերբենդի հին` Կասպիական դարպասներ անվանումն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 6-րդ դարում։ Հիմնադրվել է Սասանյան Իրանի կողմից որպես պատնեշ ընդդեմ հյուսիսային ցեղերի հարձակումների։ Հայկական պատմագրությունում քաղաքը հաճախ կոչվել է Ճորա պահակ։

Ծանոթագրություններ[խմբագրել]