Ավարերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավարերեն, ավարների լեզուն։ Պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի ավարա-անդյան խմբին։

Խոսացողների քանակը կազմում է մոտ 790.000 մարդ։ ՌԴ-ում ավարարենով խոսացողների թիվը հասնում է 715.300 մարդու (անդյան ժողովուրդներն ավարերենը օգտագործում են որպես առօրյա խոսակցական լեզու

Բարբառները[խմբագրել]

Լեզուն հարուստ է բարբառներով, որոնք իրարից բավականին շատ են առանձնացվաց, և շատ դեպքերում տարբեր բարբառներով խոսացողները միմյանց դժվարությամբ են հասկանում։ Բարբառները կարելի է բաժանել խմբերի՝

1. հյուսիսային, որի վրա է հիմնված գրական ավարերենը; 2.հարավ-արևմտյան (բաթլուխյան և գիդյան բարբառները); 3.հարավ-արևելյան (անդալալյան, անցուխյան, քարախյան, կուսուրյան և զաքաթալյան բարբառները)։

Ավարերեն այբուբենը վերջնական տեսքով հաստատվեց 1938 թ-ն ռուսական գրաֆիկայի`կիրիլիցայի հիման վրա։

Փաստեր[խմբագրել]

Հետաքրքրական փաստերից են ավարերենի վերաբերյալ իմամ Շամիլի խոսքերը. « Արաբերենից բացի ես գիտեմ երեք լեզու՝ավարերենը, կումիկերենն ու չեչեներենը։ Ավարերենի հետ ես գնում եմ մարտի, կումիկերենով` կանանց հետ բացատրվում, իսկ չեչեներենով կատակ եմ անում »։