Խակասերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խակասերեն (խակ.՝ Хакас тілі, тадар тілі), խակասների լեզուն, պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ույղուր-օղուգյան խմբի խակասական ենթախմբին։ Խոսվում է հիմնականում Կրասնոյարսկի երկրամասի Խակասիայում և հարակից վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 55 000 (1970)։ Խակասերենն ունի 4 բարբառ։ Հնչյունական կազմը հարուստ է ձայնավորներով (թվով 17), շեշտը ուժային է, հիմնականում վերջնավանկային։ Գոյականն ունի 8 հոլով, նաև՝ ստացական առման, թվի քերականական կարգեր։ Բայը ևս հարուստ է կարգերով (5 եղանակ)։ Խակասերենը գրավոր լեզու է 1926 թվականից այբուբենը՝ նախ ռուսագիր, 1929 թվականից՝ լատինագիր, 1939 թվականից՝ կրկին ռուսագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png