Կումիկերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կումիկերեն, կումիկների լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ Խոսվում է Դաղստանի, ինչպես նաև Չեչենա-Ինգուշական և Հյուսիս-Օսեթական ԻԱԱՀ-ներում։ Խոսողների թիվը՝ մոտ 185,9 հազար (1970 թվական)։ Հնչյունական համակարգում առկա է 9 ձայնավոր և 23 բաղաձայն (ձայնեղ-խուլ)։ Տրոհվում է երեք բարբառի՝ կայտակյան, բույնակյան և խասավյուրտյան (վերջին երկուսը ընկած են գրական Կումիկերենի հիմքում)։ Գիրը մինչև 1929 թվականը՝ արաբերեն, 1929-1938 թվականները՝ լատիներեն, 1938 թվականից հետո՝ ռուսերեն, այբուբենի հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png