Աբազերեն
Աբազերենը (Абаза Бызшва) աբազների լեզուն է, այդ լեզվով խոսացողների թիվը 38 247 է [1]Ռուսաստանում (հիմնականում՝ Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում, որտեղ աբազերենը ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ) և մոտ 10 000՝ Թուրքիայում [2]։ Աբազերենը պատկանում է կովկասյան լեզուների աբխազա-ադըգեական լեզվախմբին, քերականական և հնչյունաբանական կառուցվածքով շատ մոտ է աբխազերենին։ Ունի երկու հիմնական բարբառ, որոնք փոխըմբռնելի են։
Բովանդակություն |
[խմբագրել] Լեզվի առանձնահատկությունները
Աբազերենի յուրահատկություններից ամենանշանավորն այն է, որ այն ունի միայն երկու ձայնավոր (а և ы) և բազմաթիվ բաղաձայներ (63 հնչույթ)։ Աբազերենի այբուբենի մյուս ձայնավորները (ինչպես о, у, э, և այլն) ռուսերենի ազդեցության արդյունք են և օգտագործվում են միայն օտար լեզուներից փոխառված բառերում։
[խմբագրել] Այբուբենը
Աբազերեն գիրը ստեղծվել է 1932 թ. (լատինատառ), որին 1938 թ. փոխարինեց կիրիլիցան։ Բաղաձայների առատությունը պահանջ առաջացրեց աբազերեն այբուբենում բազմաթիվ կցատառերի ստեղծման։
| А а | Б б | В в | Г г | Гв гв | Гъ гъ | Гъв гъв | Гъь гъь |
| Гь гь | ГӀ гӀ | ГӀв гӀв | Д д | Дж дж | Джв джв | Джь джь | Дз дз |
| Е е | Ё ё | Ж ж | Жв жв | Жь жь | З з | И и | Й й |
| К к | Кв кв | Къ къ | Къв къв | Къь къь | Кь кь | КӀ кӀ | КӀв кӀв |
| КӀь кӀь | Л л | Ль ль | М м | Н н | О о | П п | ПӀ пӀ |
| Р р | С с | Т т | Тл тл | Тш тш | ТӀ тӀ | У у | Ф ф |
| Х х | Хв хв | Хь хь | ХӀ хӀ | ХӀв хӀв | Ц ц | ЦӀ цӀ | Ч ч |
| Чв чв | ЧӀ чӀ | ЧӀв чӀв | Ш ш | ШӀ шӀ | Шв шв | Щ щ | Ъ ъ |
| Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |