Դարգիներեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարգիներեն
Տեսակբարբառային կոնտինուում, լեզու, կենդանի լեզու և լեզվաընտանիք
Ենթադասդաղստաներեն
Երկրներ Ռուսաստան[1]
IETFdar
ISO 639-3dar

Դարգիներեն, դարգինների լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան ընտանիքի դաղստաևյան լեզվախմբին։ Խոսվում է Դաղստանի ՀԽՍՀ-ի կենտրոնական շրջաններում։ Խոսողների թիվը՝ 227 հազար մարդ (1970 թվական)։ Առավել հայտնի բարբառներն են՝ հյուրկիլյան, ակուշյան, ցուդուհարյան, կուրաչյան։ Աչքի է ընկնում բաղաձայնական համակարգի հարստությամբ։ Գոյականն ունի հոլովի, թվի, դասի կարգեր, խոնարհման համակարգը՝ դիմային ու դասային ցուցիչներ։ Այբուբենը մինչև 1928 թվականը՝ արաբագիր, 1928-1938 թթ.-ը՝ լատինա-գիր, ապա՝ ռուսագիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 315