Ավարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավարներ
Ընդհանուր քանակ

մոտ 1.205.000 մարդ

Բնակեցում
Ռուսաստան Ռուսաստան 912.090
Դաղստան Դաղստան 850.011
Ադրբեջան Ադրբեջան 49.800-160.000
Թուրքիա Թուրքիա 53.000
Վրաստան Վրաստան մոտ 12.000
Ուկրաինա Ուկրաինա մոտ 15.500
Ղազախստան Ղազախստան 52.200
Լեզու(ներ)
Ավարերեն
Հավատք(ներ)
Սուննի իսլամ

Ավարներ (ավար․`аварал;магIарулал)`Կովկասի ժողովուրդներից մեկը։

Հնուց ի վեր ավարները ապրել են լեռնային Դաղստանում, արևելյան Վրաստանում և հյուսիսային Ադրբեջանում։ Այդ տարածքը անվանում են Ավարստան։ Այսօրվա Դաղստանի քանաքով ամենամեծ ժողովուրդն է։

Բնակության տարածքը[խմբագրել]

Զբաղեցնում են լեռնային Դաղստանի մեծագույն մասը, ապրում են նաև հանրապետության հյուսիսային (դաշտային) հատվածում։ Ադրբեջանում ավարները ապրում են հիմնականում Բալականի և Զաքաթալայի շրջաններում, որտեղ 1999 թ.-ի դրությամբ հասնում էին 49,800 մարդու։ ՌԴ-ում ապրում են նաև հարևան Չեչնիայում, Կալմիկիայում։

Լեզու[խմբագրել]

Մայր լեզուն հանդիսանում է ավարերենը, որը պատկանում է հյուսիս-կովկասյան ընտանիքի նախ-դաղստանյան լեզվախմբին։ Ավարերենը այսօր հանդիսանում է մեռյալ Ալարոդյան լեզվական աշխարհի կենդանի շարունակությունը։ Լավ են տիրապետում ռուսերենին և կումիկերենին (Դաղստանի ավարները), թուրքերենին (Թուրքիայի ավարները), ադրբեջաներենին (Ադրբեջանի ավարները

Հավատքը[խմբագրել]

Հավատացյալները հիմնականում դավանում են իսլամը (սուննի ճյուղը)։ Հայտնի է նաև, որ 6-13 դարերում ավարյան Սարիր պետությունը եղել է քրիստոնյա երկիր։