Սուրբ Կիրակոս եկեղեցի (Դիարբեքիր)
|
|
|
| Եկեղեցի | |
|---|---|
| Տեղադրություն | Աղձնիք, Դիարբեքիր |
| Աշխարհ | Աղձնիք |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Կարգավիճակ | Կանգուն |
| Ակտիվ է | Այո |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 15-րդ դար |
|
|
|
|
|
|
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցի, Հայկական եկեղեցի Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում: Ս. Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ. Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ: Այն բանից հետո, երբ 1515 կամ 1518 թ. ենթադրաբար Ֆաթիհ Փաշա մզկիթի հարևանությամբ գտնվող ս. Թեոդորոս եկեղեցին վերածվեց մզկիթի, եկեղեցուն պատկանող գերեզմանոցում կառուցվեց ս. Կիրակոս եկեղեցին: 7 խորան ունեցող եկեղեցու կառուցման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ: Այս եկեղեցու համալիրի մեջ են գտնվում նաև ս. Սարգիս եկեղեցին ու ս. Հակոբ մատուռը:
Հայ ժողովրդին սպասարկող ս. Կիրակոս եկեղեցին քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարներից մեկն է: 1950-1960-ական թթ. այստեղ հազարի հասնող հայերը իրենց կրոնական արարողությունները կատարում էին կանգուն մնացած խորանում: Իսկ այսօր Դիարբեքիրում ապրող 10 հայ ընտանիքները (ըստ պատրիարքարանի` փորձում են օգտվել եկեղեցու ավերակներից: Մինչդեռ Վերսալի պայմանագրի համաձայն` Թուրքիան խոստացել էր պահպանել քրիստոնեական հուշարձանները : Մնացած 30 հոգու վրա 2002 թ. վերջերին և 2003 թ. սկզբներին մեծ ազդեցություն ունեցան զինվորական որոշումները: Ներկայում ամբողջությամբ փլատակների վերածված փոքրիկ մատուռն սպասարկում է իրեն հավատարիմներին: Իսկ կողքի եպիսկոպոսարանում հետագայում ավելացված երկաթե պահարանը, որի վրա Աթաթուրքի նկարն է, թուրքական դրոշի կողքին` եպիսկոպոսի պատկերը և հայերեն գրքեր, ներկայում սպասում են իրենց ուսումնասիրողներին:
Կիրակոսը քոնիացի մի այրի կնոջ` Հուգիդանի միակ որդին է: Հազիվ երեք տարեկան` մոր հետ միասին գնում է Տարսուս, քանի որ ուժեղացել էին քրիստոնեության դեմ ուղղված հալածանքները: Սակայն այստեղ ևս նույն պայմաններն էին տիրում: Կիրակոսին և նրա մորը ձերբակալում են և դատի տալիս: Կիրակոսը լաց է լինում, երբ տեսնում է, թե ինչպես են մորը չարչարում, բայց չնայած դատավորի կողմից իրեն ուղղված սիրո արտահայտություններին` կրկնում է մոր ասածը. «Ես քրիստոնյա եմ և ճանաչում եմ միայն Հիսուս Քրիստոսին»: Դատավորի ձեռքից ազատվելով` ցանկանում է գնալ մոր մոտ և այնքան անհանգստություններ է պատճառում դատավորին, որ վերջինս բարկանալով երեխային ցած է նետում աստիճաններից: Կիրակոսը, գլուխը քարին խփելով, զոհվում է: Նրա մայրը` Հուգիդան, նույնպես սարսափելի կտտանքների արդյունքում զոհվում է 305 թվականին: Հայկական եկեղեցին ունի է նրա պատվին գրված մի շարական:
Ս. Կիրակոս եկեղեցին մեր միակ հայկական եկեղեցին է, որ կանգուն է մնացել Դիարբեքիրում: Այլևս հին տեսքը չունի և կանգնած է մեն-մենակ: 2011 թ. հոկտեմբեր 23-ին Ս.Կիրակոս եկեղեցում պատարագի արարողություն է կատարվել: