Սևանավանք
| Սևանավանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Նահանգ | Պատմական Սյունիք նահանգ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Գեղարքունիքի մարզ |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 874 թ |
| Կառուցման ավարտ | 10-րդ դար |
Սևանավանք, հայկական վանական համալիր Սևանի թերակղզու վրա, Գեղարքունիքի մարզ, Հայաստանի Հանրապետություն:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Ըստ եկեղեցու արձանագրության վանքը կառուցվել է 874 թ-ին Աշոտ Ա-ի դստեր` Մարիամ իշխանուհու կողմից: Հետագայում վաքը շրջապատվել է պատով, որ քանդվել է 16-17-րդ դարերում: Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան-Մարի Շոպինը 1830 թ-ին լինելով Սևանավանքում, գրում է, որ այդտեղ ապրում էին վանականնե, իսկ մի այլ ճանապարհորդ 1850 թ-ին գրում է, որ ձեռագրերը ձեռքով էին արտագրվում:
[խմբագրել] Ճարտարապետություն
Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներն ունեն եռաբսիդ հորինվածք: Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ): Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։ Ենթադրվում է, որ խոյակները բերվել են որևէ պալատական շենքից։ 1930 թ-ին վանը լքեց վերջին վանականը: Բլրագագաթի վրա պահպանվել են գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցու (կառուցվել է հավանաբար ավելի ուշ) մնացորդներ։ Համալիրի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր։ 1956-1957 թթ. եկեղեցիները վերանորոգվել են։
[խմբագրել] Պատկերներ
-
Սևանավանքը 19-րդ դարում
-
Սևանավանքը և Սևանա թերակղզին
[խմբագրել] Աղբյուր
- Կիեսլինգ, Բրադի (2005), Rediscovering Armenia: Guide, Երևան: Matit Graphic Design Studio
[խմբագրել] Արտաքին հղումներ
- ArmeniaInfo entry
- Հայկական ճարտարապետություն:Սևանավանք
- Armeniapedia.org:Սևանավանք
- Սևանավանքի նկարները Photos.info կայքում
- Armenica.org:Սևանավանք
- FindArmenia.com:Սևանավանք