Գտչավանք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Գտչավանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Տարածք | Պատմական Արցախ նահանգ |
| Մարզ | Հադրութի շրջան |
| Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
| Ներկա վիճակ | Վերանորոգվում է |
| Կայք | Հղում |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 1241 թ. |
| Կառուցման ավարտ | 1248 թ. |
Գտչավանք միջնադարյան վանքային համալիրը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ։
Իբրև եպիսկոպոսանիստ՝ պատմական աղբյուրներում հիշատակվում է սկսած V դարից։ VIIIդ. վերջից համանուն բերդի հետ գտնվում էր Առանշահիկ իշխանական տոհմի Դիզակի ճյուղի հովանավորության ներքո։
Այժմյան համալիրի գլխավոր եկեղեցին կառուցել են Սարգիս և Վրթանես եպիսկոպոս եղբայրները, 1241թ.-ին։ Եկեղեցուն արևմուտքից կից է կիսամշակ բազալտից կառուցված թաղածածկ գավիթը, որը ծառայել է որպես իշխանական տոհմական տապանատուն։
Համալիրի հյուսիսային կողմում կանգուն է միանավ, թաղածածկ երկրորդ եկեղեցին, իսկ արևմտյան կողմում մնացել են բնակելի շինությունների և պարսպի ավերակները։ Վանքի համալիրը հարուստ է խաչքարերով, վիմական արձանագրություններով։ Պահպանվել են Գտիչի վանքում ստեղծված ձեռագրեր։ Եկեղեցին այժմ վերանորոգվում է :