Նեղուցի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Նեղուցի վանք
Նեղուցի վանք

##Նեղուցի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հայաստան
Հիմնական տեղեկություններ
Կոորդինատներ 40°27′24.12″ հս. լ. 44°35′04.92″ ավ. ե. / 40.4567, 44.584740°27′24.12″ հս. լ. 44°35′04.92″ ավ. ե. / 40.4567, 44.5847
Ներկա վիճակ լքված/ավերված
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 10-րդ կամ 11-րդ դար


Նեղուցի վանք (կամ Նեղոսի վանք, Արզականի Սուրբ Աստվածածին եկեղեցի), Հայ առաքելական եկեղեցու տաճար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Վանքը բաղկացած է Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որին հարում է մեծ գավիթ։ Եկեղեցուց և գավիթից ճիշտ հարավ մնացել են երկու իրար կից ուղղանկյուն հիմքի փորվածքներ։ Տեղում մնացել են դուռ և չորս սյուներ, այնպիսի տպավորություն է, որ փոքր եկեղեցու և գավիթի մաս են կազմել։ Ավելի հեռու բլրի վրա գերեզմանոց է և փոքր մատուռ փոքր դամբարանով։

Սուրբ Աստվածածին եկեղեցու երեք պատերը կանգուն են մնացել, մինչդեռ հարավային պատը փլուզված մնացել է։ Կանգուն են մնացել գմբեթը պահող կոնստրուկցիայի մի հատված, ինչպես նաև արևմտյան պատին եկեղեցու գավիթ տանող միասնական պորտալը։ Պատերին հանդիպում են փորագրություններ, որոնք վկայում են 13-րդ դարի մասին։

Արտաքին հղումներ[խմբագրել]