Սուրբ Գևորգ եկեղեցի (Թբիլիսի)
| Սուրբ Գևորգ եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Վիրահայոց |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Առաջնորդ | Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 1251 թ. (վերանորոգվել է 17-րդ դարում 1832 թ., և 1881 թ.) |
| Հիմնադրված | 13-րդ դար |
Սուրբ Գևորգ եկեղեցի, հայկական [1] [2] 13-րդ դարի եկեղեցի Թբիլիսիում, Վրաստան: Այստեղ է գտնվում Վիրահայոց թեմի առաջնորդի նստավայրը: Եկեղեցին նվիրված է Սուրբ Գևորգին:
Բովանդակություն |
Տեղագրություն [խմբագրել]
Գտնվում է Վախթանգ Գորգասալի հրապարակի հարավ-արևմտյան անկյունում: Եկեղեցու դիմաց գտնվում է մեծ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի գերեզմանը:
Պատմություն [խմբագրել]
Կառուցվել է 1251 թ-ին մեծահարուստ հայ առևտրական Կարինցի Ումեկի կողմից, ով բնակություն է հաստատել Թիֆլիսում 13-րդ դարի սկզբներին: [1] Հետագայում վերանորոգվել է 17-րդ դարում, 1832 և 1881 թթ.: [1]
1957 թ. 4 անվանի հայազգի զորավարների աճյունները տեղափոխվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու բակ: Այդ աճյունները պատկանում էին զորավարներ Միքայել Լորիս-Մելիքովին, Արշակ Տեր-Ղուկասովին, Իվան Լազարևին և Բեհբութ Շելկովնիկովին: [3]
Որմնանկարներ [խմբագրել]
18-րդ դարի վերջերին Հովնաթան Հովանթավեյանի կողմից արված որմնանկարները զարդարում են եկեղեցին: [1]
Պատկեր [խմբագրել]
-
Միքայել Լորիս-Մելիքովի գերեզմանը
-
Եկեղեցու մուտքը. աջում Սայաթ-Նովայի գերեզմանը
Տես նաև [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Տիերի, Ժան-Միշել (1989)։ Հայկական մշակույթ ։ Նյու Յորք: Harry N. Abrams. ։ ISBN 0-8109-0625-2։
- ↑ «Բոլոր հայկական եկեղեցիները»։ Հայաստանի դեսպանատունը Վաշինգտոնում։ http://www.armeniaemb.org/DiscoverArmenia/ArmenianChurch/All%20Armenian%20Churches/index.htm։
- ↑ «Վիրահայոց թեմը» (Ռուսերեն). Նորաշեն 5 (11): 36 էջ. 2007.