Իվան Լազարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Լազարև (այլ կիրառումներ) 
Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև
Ivanlazarev.jpg
1820 - Օգոստոսի 14 1879
Ծննդավայր Շուշի, Արցախ
Մահվան վայրը Չաթ, Ռուսաստան
Ծառայում էր Ռուսական Կայսրություն
Ծառայության տարիները 1839-1879
Կոչումը Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ 1866
Հրամանատարու-
թյան տակ էր
21-րդ հետևակային դիվիզիա,
ռուսական զորքը Դաղստանում,
Կովկասյան երկրորդ կորպուս
Պատերազմ Կովկասյան պատերազմ,
Ռուս-թուրքական պատերազմ (1877—1878)
Շքանշաններ

Orderglory rib.png Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշան 1842
Orderglory rib.png Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշան 1877
Orderglory rib.png Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշան 1877

Իվան (Հովհաննես) Դավթի Լազարև ( Հոկտեմբերի 17, 1820 - օգոստոսի 14, 1879), ռուսական բանակի հայազգի զինվորական գործիչ է, գեներալ-լեյտենանտ։ Ավարտել է Շուշու գավառական ուսումնարանը։

Ծառայությունը[խմբագրել]

  • 1839 թվականին կամավոր, որպես շարքային ծառայել է 84-րդ Շիրվանյան հետևակային գնդում և կռվել Շամիլի լեռնականների դեմ։
  • 1842 թվականին Կովկասյան պատերազմում խիզախության համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով։
  • 1843 թվականին դառնում է պրապորշչիկ։
  • 1850 թվականին նշանակվում է Մեխթուլինյան խանության կառավարիչ։
  • 1854 թվականին նշանակվում է Դարգինյան շրջանի կառավարիչ։
  • 1859 թվականից Միջին Դաղստանի Զորքերի հրամանատար և ժամանակավոր զինվորական կառավարության պետ։ Շամիլը հանձնվելուց առաջ անձամբ Գունիբ է կանչել Իվան Լազարևին հանձնվելու պայմանները քննարկելու և հանձնվել է նրան։
  • 1860 թվականին Իվան Լազարևը ստանում է Գեներալ-մայորի կոչում։
  • 1861 և 1863 թվականներին իր հեղինակության հաշվին, առանց արյունահեղության հանդարտեցրել է Դաղստանի խռովությունները։
  • 1865 թվականից հրամանատարն էր և 1866-ից 21-րդ հետևակային դիվիզիայի պետը։
  • 1866 թվականին Իվան Լազարևը ստանում է գեներալ-լեյտենանտի կոչում։
  • 1868-1877 թվականներին պահեստային սպա էր Կովկասյան բանակի հրամանատարության տնօրինության տակ։
  • 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերացմի ժամանակ նշանակվել է Բայրաքդարյան զորաջոկատի պետ։ Գործուն մասնակցություն է ունեցել Ավլիարի ճակատամարտին, որից հետո նշանակվել է Կարսը պաշարած կորպուսի հրամանատար։ Գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը։
  • 1877 թվականի Ալաջինյան բարձունքների համար մղված՝ հոկտեմբերի 3-ի ճակատամարտի համար պարգևատրվել է Սուրբ Գևորգի III աստիճանի շքանշանով, իսկ Կարսի գրավման համար Սուրբ Գևորգի II աստիճանի շքանշանով։ Լորիս-Մելիքովի՝ Ռուսաստան մեկնելուց հետո Լազարևին վստահվեց ռուսական առանձին գործող կորպուսի հրամանատարությունը, իսկ պատերացմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամանատար։
  • 1879 թվականին Լազարևը նշանակվում է Ախալ-Թեքինյան էքսպեդիցիայի հրամանատար, սակայն իր զորաբանակին հասնելուն պես՝ օգոստոսի 14-ին մահանում է Չաթ գյուղում։ Թաղված է Թիֆլիսում։

Գրականություն[խմբագրել]

  • Айрапетов О. Внешняя политика Российской империи (1801—1914). Москва 2006 г. (ռուս.)
  • Терентьев М. А. История завоевания Средней Азии. (ռուս.)
  • Վ. Դիլոյան Լազարյանների հասարակական քաղաքական պատմությունից Երևան 1966 թ.