Երևանի մետրոպոլիտեն
| Երևանի մետրոպոլիտեն |
|
| Տեղեկություն | |
|---|---|
| Երկիր | |
| Քաղաք | Երևան |
| Բացման թվական | 1981 թ. մարտի 7 |
| Գծերի երկարություն | 13,4 կմ |
| Կայարանների թիվ | 10 |
| Գծերի թիվ | 1 |
| Ուղևորահոսքը մեկ օրում | 50000 |
| Ուղևորահոսքը մեկ տարում | 25000000 |
| Գծերի գծապատկեր | |
| Նյութեր Վիքիպահեստում | |
Երևանի Մետրոպոլիտեն (կամ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ), Հայաստանի մայրաքաղաք՝ Երևանի մետրոպոլիտենային ցանցն է։ Կառուցումն սկսվել է 1972-ին, գործարկվել է 1981-ին և ընդլայնվել մինչև 1996 թ.։ Գտնվում է Հայաստանի Կապի և Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ։ Աշխատողների թիվը 2005-ի տվյալներով՝ 1.129 մարդ։
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Ի սկզբանե կառուցման նախագիծը հաստատվել է որպես ստորգետնյա տրամվայի նախագիծ, սակայն հետագայում այն վերափոխվել է մետրոյի: Կառուցումն սկսվել է 1972 թ., սակայն այն պատճառով, որ հինգ տարի անց ճանապարհի միայն 3,9 կմ էր պատրաստ, 1977-ին կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց սովետական այլ քաղաքներից (Մոսկվայի, Լենինգրադի, Մինսկի կամ Թիֆլիսի) օգնության կանչել նման աշխատանքների փորձ ունեցող մասնագետների:
Մետրոպոլիտենը բացվեց 1981թ. մարտի 7-ին։ Հետագա տարիների ընթացում այն ընդլայնվեց դեպի քաղաքի հարավային մասերը: Վերջին կայարանը (Չարբախ) շահագործման է հանձնվել 1996 թ.:
Մետրոպոլիտենի կառուցումն ու ընդլայնումը կատարվել է Կարեն Դեմիրճյանի ղեկավարության օրոք և նրա անմիջական հովանավորությամբ: 1999-ի դեկտեմբերի 28-ին Երևանի մետրոպոլիտենը անվնավեց հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչական գործողության ժամանակ սպանված Կարեն Դեմիրճյանի անունով։
Կառուցման բարձր որակի շնորհիվ մետրոպոլիտենը 1988-ի կործանարար երկրաշարժի ժամանակ չկրեց որևէ լուրջ վնաս, և շարունակեց գործել արդեն իսկ հաջորդ օրը։ Սակայն երկրաշաժը մետրոպոլիտենի ընդլայնման աշխատանքների դադարեցման գլխավոր պատճառներից մեկը դարձավ (դադարեցվեցին Աջափնյակ և Դավիթաշենի թաղամասերում մետրոյի կայարանների կառուցման աշխատանքները), քանի որ հանրապետության ամբողջ շինարարական ռեսուրսները ուղղվել էր ավերված շրջանների վերականգմանը։
1990-ականների սկզբի ճգնաժամի ընթացքում միակ հասարակական տրանոպորտի տեսակն էր, որ չէր դադարեցրել իր աշխատանքը։
Ժամանակագրություն [խմբագրել]
| Հատվածը | Բացման ամսաթիվը |
|---|---|
| Բարեկամություն - Սասունցի Դավիթ | Մարտի 7, 1981 |
| Հանրապետության Հրապարակ | Դեկտեմբերի 26, 1981 |
| Սասունցի Դավիթ - Գործարանային | Հուլիս 11, 1983 |
| Գործարանային - Շենգավիթ | Դեկտեմբեր 26, 1985 |
| Շենգավիթ - Գարեգին Նժդեհի Հրապարակ | Հունվարի 1, 1987 |
| Զորավար Անդրանիկ | Դեկտեմբերի 2, 1989 |
| Շենգավիթ - Չարբախ | Դեկտեմբերի 26, 1996 |
N.B Շենգավիթ-Չարբախ երթուղին գործում է որպես առանձին ծառայաություն։
Վերաանվանումներ [խմբագրել]
1992-ին՝ Հայաստանի անկախացումից և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վերանվանումների ալիքը ներառել էր նաև մետրոպոլիտենի կայարանները։
| Կայարանը | Նախկին անվանում | Տարիներ |
|---|---|---|
| Մարշալ Բաղրամյան | Սարալանջի | 1981-1982 |
| Հանրապետության Հրապարակ | Լենինի Հրապարակ | 1981-1992 |
| Գարեգին Նժդեհի Հրապարակ | Սպանդարյան Հրապարակ | 1987-1992 |
| Զորավար Անդրանիկ | Հոկտեմբերյան | 1989-1992 |
Թվեր և փաստեր [խմբագրել]
- 1981-ի դրությամբ տարեկան 14 միլլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլլիոնի (ինչը համապատասխանում էր բոլոր տրանսպորտային միջոցների 9 %-ին): 2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող: 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2009-ին՝ 25 միլիոն։ Ներկայում (2010 թ.) մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ։
- Մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 13,4 կմ է, գործում է 10 կայարան։
Կայարաններ [խմբագրել]
| Երևանի մետրոպոլիտեն | |
|---|---|
- Բարեկամություն
- Մարշալ Բաղրամյան
- Երիտասարդական
- Հանրապետության Հրապարակ
- Զորավար Անդրանիկ
- Սասունցի Դավիթ
- Գործարանային
- Շենգավիթ
- Գարեգին Նժդեհի Հրապարակ
- Չարբախ
Կայարանների կառամատույցներն ունեն մոտ 100 մ երկարություն, ինչը հնարավորություն է տալիս մինչև հինգ վագոնից կազմված գնացքներ օգտագործել։ Ներկայումս օգտագործվում են 81-717 տիպի երկու վագոններով 13 գնացքներ (12-ը հիմնական ուղու վրա և մեկը Չարբախ-Շենգավիթ գծի վրա)։ 81-714 տիպի վագոնները չեն կիրառվում 2000-2001 թթ. տնտեսական պատճառներով։
Գնացքների երթևեկության հաճախականությունը բանուկ ժամերին մոտ հինգ րոպեն մեկ է, իսկ այլ ժամերի մինչև 15 րոպեն մեկ, գնացքի շարժման միջին արագությունը 35 կմ/ժ է:
Երևանի մետրոլոպիտենի տարեկան բյուջեն 2002-ին կազմէլ էր 1 միլիարդ 440 միլիոն ՀՀ դրամ։ Այդ գումարից 800 միլիոնը տրամադրվել էր պետության կողմից, իսկ մնացած մասը գոյացել է տոմսերի վաճառքից, այլ առքուվաճառքից և գովազդից։ Տոմսի գինը 2011թ հուլիսի 1-ից 100 դրամ (նախկինում 50 դրամ):
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն
- Urbanrail.net
- Metroworld
- Metrosoyuza
- Երիտասարդական կայարանի 3D մոդելը
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի մետրոպոլիտեն կատեգորիայում։ |