Ալեքսանդր Լուկաշենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Լուկաշենկո
Алякса́ндр Рыго́равіч Лукашэ́нка
Alex Lukashenko.jpeg
Բելառուսի Հանրապետության 1-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ հուլիսի 20, 1994
Ծննդյան օր՝ օգոստոսի 30, 1954 (1954-08-30) (60 տարեկան)
Ծննդավայր՝ Կոպիս, Օրշանսկի շրջան, Վիտեբսկի մարզ
Երեխաներ՝ Վիկտոր Լուկաշենկո, Դմիտրի Լուկաշենկո, Նիկոլայ Լուկաշենկո

Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկո (բելառուսերեն՝ Алякса́ндр Рыго́равіч Лукашэ́нка, 1954, օգոստոսի 30, Կոպիս, Վիտեբսկի մարզ), Բելառուսի քաղաքական և պետական գործիչ, Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահը (1994-ից մինչև հիմա), Բելառուսի զինված ուժերի գլխավոր հրամանատար, Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ (1997-ից), Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի նախագահ։

Վաղ տարիներ[խմբագրել]

Ալեքսանդր Լուկաշենկոն ծնվել է Վիտեբսկի մարզի Օրշանսկիի շրջանի Կոպիս քաղաքատիպ ավանում։ Ազգությամբ բելառուս է[1]։ Պապը՝ Տրոֆիմ Իվանովիչը, ծնունդով Ուկրաինայի Սումսկայայի մարզից էր[2]։ Մայրը մինչև պատերազմը ապրել է Մոգիլյովի մարզի Շկլովսկիի շրջանի Ալեքսանդրիա գյուղում, իսկ պատերազմից հետո աշխատանքի է անցել Օրշանսկիի շրջանի վուշի կոմբինատում։ Որդու ծնվելուց հետո վերադարձել է գյուղ և ֆերմայում կթվորուհի աշխատել[3]։ Լուկաշենկոն հասակ է առել և դաստիարակվել առանց հոր։

1975-ին ավարտել է Մոգիլյովի մանկավարժական ինստիտուտը պատմության և հասարակագիտության ուսուցչի մասնագիտությամբ, իսկ 1985-ին հեռակա կարգով Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիան՝ գյուղատնտեսական արտադրանքի էկոնոմիստ-կազմակերպիչ մասնագիտությամբ[1][4]։ 1975-77-ին ծառայել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանային զորքերում, որտեղ եղել է Բրեստի արևմտյան սահմանային զարամասի քաղհրահանգիչը[1][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել]