Առաջին ալիք (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Первый канал
Առաջին ալիք
«Առաջին ալիք» ԲԲԸ
Первый канал.png
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան Մոսկվա
Հեռարձակման գոտի ՌուսաստանՌուսաստան
{{{2}}} ՀայաստանՂազախստանՂազախստանԲելառուսԲելառուս
Լեզու հեռարձակման ռուսերեն
Պատկերի ֆորմատ 576i 16:9, 14:9 (SDTV)
1080i (HDTV)
Հեռարձակման սկսման թվական 1951
Փոխարինվել է ԿՀ Առաջին ծրագիր (1951-1991)
Օստանկինո 1 ալիք (1991-1995)
ՕՌՏ (1995-2002)
Սեփականատեր Ռուսաստանի Դաշնություն (75%)
Ազգային Մեդիա Խումբ (25%)[1]
Վեբ-կայք www.1tv.ru

Առաջին ալիք (ռուս.՝ Первый Канал; Պերվի կանալ), Ռուսաստանի դաշնային հեռուստաալիք, երկրի խոշորագույն հեռուստաընկերություններից մեկն է, Ռուսաստանի ամենամեծ դիտոդների քանակությամբ (ՌԴ բնակչության 98,8 %)։[2][3] Հեռարձակվում է Մոսկվայի Օստանկինո հեռուստակենտրոնից։ 2011 թվականին հեռուստաընկերության շահույթը կազմել է 28,9 միլիարդ ռուբլի, զուտ եկամուտը` 2,8 միլիարդ ռուբլի։

Հեռարձակում[խմբագրել]

Անալոգային եթերը իրականացվում է գունավոր հեռուստատեսության SECAM համակարգով` 14:9 ֆորմատով սովորական ալեհավաքների և կաբելային հեռուստաալիքների համար, և 16:9 ֆորմատով` թվային և արբանյակային հեռարձակման համար։[4] 2003 թ. նոյեմբերից հեռուստաալիքը անցել է ստերեոֆոնիկ հեռարձակման։[5]

2012 թ. դեկտեմբերի 24-ից Առաջին ալիքը սկսեց հեռարձակվել բարձր պարզության ֆորմատով (HD)։[6]

Առաջին ալիքի հեռարձակումը արտերկրում 1999-2002 թվականներին զբաղվել է «ՕՐՏ-միջազգային» ընկերությունը,[7] isk 2002 թվականից սկսած` «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» ԲԲԸ (ռուս.՝ Первый Канал. Всемирная сеть), որի հեռարձակումը սփռվում է ամբողջ աշխարհում։

Առաջին ալիքը մտնում է Ռուսաստանի թվային հեռուստատեսության առաջին մուլթիհամալիրի կազմ, և պարտադիր տարածվում է անվճար ՌԴ ողջ տարածքում` կաբելային և արբանյակային հարթակներում։[8]

Անալոգային հեռարձակումը այլ երկրներում[խմբագրել]

1999 թվականի սեպտեմբերի 1-ին Մոլդովայում ստեղծվեց Prime հեռուստաալիքը, փոխարինելով Առաջին ալիքին։

2002 թվականի սեպտեմբերի 4-ին Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Առաջին ալիքը փոխարինվեց «Առաջին Բալթիական» հեռուստաալիքով։[9]

2008 թվականի հունիսի 10-ից դադարեցվեց հեռուստաալիքի վերահեռարձակումը Ադրբեջանում:[10][11][12][13]

Վրաստանում հեռուստաալիքի անալոգային հեռարձակումը դադարեցվեց վրացական կառավարության որոշմամբ 2008 թվականին, Հարավօսեթական պատերազմից հետո։[14] Միայն 2012 թվականի նոյեմբերի 6-ից հեռուստաալիքը վերսկսեց տարածվել Վրաստանի կաբելային ցանցերով։[15][16][17]

Հեռարձակումը Հայաստանում[խմբագրել]

2001 թվականի նոյեմբերի 1-ից, կարճատև դադարից հետո,[18] հեռուստաալիքը վերսկսեց լայնածավալ հեռարձակվումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում «1TV» հեռուստաալիքի հաճախականությամբ։[19][20][21][22] (Համաշխարհային ցանցի «1TVRUS — CIS» տարբերակ)։

2011 թվականի հունվարի 20-ից հեռուստաալիքի, ինչպես մեկ այլ ռուսական Կուլտուրա հեռուստաալիքի վերահեռարձակումը Հայաստանի մարզերում դադարեցվեց։[23][24][25] Ներկայում հեռուստաալիքը հեռարձակվում է միայն Երևանի տարածքում, քանի որ մայրաքաղաքում վերահեռարձակելու թույլտվություն ստացած ընկերությունը մասնակցել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից մայրաքաղաքային սփռման համար հայտարարված մրցույթին։ Հեռուստաալիքը հեռարձակումը մարզերում վերսկսելու հնարավորություն կլինի միայն 2021 թվականին, երբ ՀՌԱՀ-ը կանցկացնի հերթական մրցույթը։

Առաջին ալիքի թվային հեռուստաընտանիքը[խմբագրել]

Առաջին ալիքի կողմից ստեղծված այս հեռուստաալիքները հասանելի են կաբելային և արբանյակային հեռուստատեսության դիտորդների համար։[26][27][28]

  • «Дом кино» | Կինոյի տուն
  • «Музыка Первого» | Առաջինի երաժշտություն
  • «Время» | Ժամանակ
  • «Теленяня» | Հեռուստադայակ
  • «Телекафе» |Հեռուստասրճարան
  • «Карусель» | Կառուսել («ՎԳՏՌԿ»-ի հետ համատեղ)

Սեփականատերեր և ղեկավարություն[խմբագրել]

2012 թվականի նոյեմբերի դրությամբ հեռուստաալիքի բաժնետոմսերի վերահսկվող փաթեթը պատկանում է պետությանը (51%), 25%-ը` Յուրի Կովալչուկին պատկանող «Ազգային մեդիախմբին», և 25%-ը` Ռոման Աբրամովիչին։[29]

1999 թվականից հեռուստաալիքի գլխավոր տնօրենը և գլխավոր պրոդյուսերն է Կոնստանտին Էռնստը։[30] Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը 2011 թվականից զբաղեցնում է Անատոլի Տորկունովը։[31]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Национальная Медиа Группа(ռուսերեն)
  2. Реестр лицензий на деятельность по телерадиовещанию(ռուսերեն)
  3. Перечень наименований зарегистрированных СМИ(ռուսերեն)
  4. Лето в широком формате — Акции Первого — Первый канал(ռուսերեն)
  5. Ստերեոֆոնիկ հեռարձակում(ռուսերեն)
  6. Առաջին ալիքը սկսեց հեռարձակվել բարձր պարզության ֆորմատով(ռուսերեն)
  7. С сегодняшнего дня началось вещание нового спутникового телеканала «ОРТ — Международное»(ռուսերեն)
  8. Медведев утвердил список общедоступных теле- и радиоканалов(ռուսերեն)
  9. www.1tv.lv(ռուսերեն)
  10. Ռուսական հեռուստատեսության շուրջ վիճաբանությունը բաժանում է Ադրբեջանը(հայ.)
  11. С 00.00 11 июля будет прекращено вещание телеканала ОРТ на Азербайджан(ռուսերեն)
  12. Азербайджан прекратил вещание российского Первого канала(ռուսերեն)
  13. Азербайджане прекращено иноязычное вещание на нацчастотах(ռուսերեն)
  14. Վրաստանում նախկինի պես արգելափակված են Ռուսաստանի հեռուստաալիքները և Համացանցի ru գոտին(հայ.)
  15. Российское телевидение вернулось в Грузию(ռուսերեն)
  16. Вернутся ли российские телеканалы в Грузию?(ռուսերեն)
  17. Վրաստանում վերսկսվել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը(հայ.)
  18. Прекращение ретрансляции в Армении российского телеканала ОРТ не имеет политической подоплёки(ռուսերեն)
  19. ОРТ восстанавливает полномасштабное вещание в Армении(ռուսերեն)
  20. Վերականգնվելու է ռուսական Առաջին հեռուստաալիքի հեռարձակումը Հայաստանի ողջ տարածքով(հայ.)
  21. ОРТ возобновляет вещание в Армении на метровой волне(ռուսերեն)
  22. Ռուսական հեռուստաալիքները Հայաստանում դարձյալ կունենան մետրային հեռարձակում(հայ.)
  23. Հայաստանի մարզերը զրկվել են ռուսական ОРТ եւ «Կուլտուրա» ալիքները դիտելու հնարավորությունից(հայ.)
  24. Քաղաքական և գովազդային հեռուստակրքեր(հայ.)
  25. ՕՌՏ-ն էլ արժանացավ ԱԼՄ-Ի բախտին(հայ.)
  26. Три года назад стартовал масштабный проект "Цифровое телесемейство Первого"(ռուսերեն)
  27. Цифровое Телесемейство — лидер тематического телевидения России(ռուսերեն)
  28. TVpedia: Цифровое телесемейство Первого канала(ռուսերեն)
  29. В Росимуществе «Первый канал» назвали худшей из госкомпаний(ռուսերեն)
  30. Константин Эрнст передал свои продюсерские полномочия Александру Файфману(ռուսերեն)
  31. Председателем совета директоров Первого канала стал ректор МГИМО(ռուսերեն)