ՅուԹուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՅուԹուբ
Logo Youtube.svg
Տեսակը Google Inc. դուստր ընկերություն
Ոճ Համացանց,Վիդեոհոսթինգ
Հիմնադրվել է 2005 թ. փետրվարի 14
Հիմնադիր(ներ) Ստիվ Չեն
Չադ Հյորլի
Ջավեդ Քարիմ
Գլխամասերը Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Բրունո,ԱՄՆ
Գլխավոր անձինք Չադ Հյորլի (գլխավոր ղեկավար)
Սեփականատեր Գուգլ
Վեբ-կայքը www.youtube.com
ՅուԹուբի շտաբը Սան Բրունոյում։

YouTube (կարդացվում է՝ ՅուԹյուբ, «you» — դու/դուք և «tube» — խողովակ, ալիք), վիդեո-նախագծային կայք համացանցում, որի մասնակիցները և այցելուները կարող են բեռնել, դիտել և բաժանել տեսանյութեր։ ՅուԹյուբի շտաբը գտնվում է Սան Բրունոյում և ստեղծվել է 2005 թ. փետրվարին։ Կայքէջը գործում է Adobe Flash տեխնոլոգիայով՝ ցույց տալու կինո հոլովակներ, հեռուստատեսային հոլովակներ, երաժշտական տեսահոլովակներ, վիդեո-բլոգեր և կարճ յուրօրինակ վիդեոներ։ 2006 թ. նոյեմբեր 13-ին ՅուԹուբը 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարով գնվել է Գուգլի կողմից։

Չգրանցված այցելուները (ոչ մասնակիցները) կարող են դիտել կայքէջի տեսահոլովակների մեծ մասը։ Գրանցված մասնակիցները կարող են շատ ավելի մեծ քանակի տեսանյութ նայել, այդ թվում՝ 18 տարեկանից բարձր տարիքի համար թույլատրելի տեսանյութեր։ Պոռնոգրաֆիական կամ մերկ տեսարաններ պարունակող տեսանյութ բեռնել ՅուԹուբում արգելված է։

Ըստ 2006 թ. հուլիսի վիճակագրական տվյալներ, օրական 100 միլլիոն վիդեո է դիտվել և 65.000 վիդեո բեռնվելու։

2009 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ օրական 1 միլիարդ ՅուԹյուբ վիդեո է դիտվել։

2008 թ. փետրվարին, «Յու Թյուբն» ուներ 2.750.000 գրանցված մասնակից և ընդհանուր առմամբ 73.100.000 անուն տեսանյութ։ Ձեզ հարկավոր կլինի ավելի քան 1000 տարի, որպեսզի հասցնեք նայել YouTube-ի բոլոր հոլովակները։

ՅուԹյուբը տարբեր լեզուներով[խմբագրել]

ԵՐԿԻՐ ԼԵԶՈՒՆԵՐ ԹՎԱԿԱՆ
{{{2}}} Արգենտինա Իսպաներեն 2010թ.[1] Սեպտեմբերի 8
Flag of the Czech Republic.svg Չեխիա Չեխերեն 2008թ.[2]
{{{2}}} Ավստրալիա Անգլերեն (Ավստրալիա) 2007թ.[3] Հոկտեմբերի 22
{{{2}}} Բրազիլիա Պորտուգալերեն (Բրազիլիա) 2007թ.[4] Հունիսի 19
Flag of Canada.svg Կանադա Անգլերեն (Կանադա) 2007թ.[5] Նոյեմբերի 6
{{{2}}} Ֆրանսիա Ֆրանսերեն 2007թ.[4] Հունիսի 19
{{{2}}} Գերմանիա Գերմաներեն 2007թ.[6] Նոյեմբերի 8
{{{2}}} Հոնկոնգ Չինարեն 2007թ.[7] Հոկտեմբերի 17
{{{2}}} Հնդկաստան Անգլերեն (Հնդկաստան) 2008թ.[8] Մայիսի 7
{{{2}}} Իռլանդիա Անգլերեն (Իռլանդիա) 2007թ.[4] Հունիսի 19
{{{2}}} Իտալիա Իտալերեն 2007թ.[4] Հունիսի 19
Flag of Japan.svg Ճապոնիա Ճապոներեն 2007թ.[4] Հունիսի 19
Flag of South Korea.svg Հարավային Կորեա Կորեերեն 2008թ. Հունվարի 23
{{{2}}} Մեքսիկա Իսպաներեն (Մեքսիկո) 2007թ. Հոկտեմբերի 10
Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ Հոլանդերեն 2007թ.[4] Հունիսի 19
Flag of New Zealand.svg Նոր Զելանդիա Անգլերեն (Նոր Զելանդիա) 2007թ.[3] Հոկտեմբերի 22
Flag of Poland.svg Լեհաստան Լեհերեն 2007թ.[4] Հունիսի 19
Flag of Russia.svg Ռուսաստան Ռուսերեն 2007թ.Նոյեմբերի 13
{{{2}}} Իսպանիա Իսպաներեն 2007թ.[4] Հունիսի 19
Չինաստանի Հանրապետություն (Թայվան) Չինաստանի Հանրապետություն (Թայվան) Չինարեն 2007թ.[9] Հոկտեմբերի 18
{{{2}}} ՄԹ Անգլերեն (Միացյալ Թագավորություն) 2007թ.[4] Հունիսի 19
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ Անգլերեն (ԱՄՆ) 2005թ. Փետրվարի 15

Գրաքննություն[խմբագրել]

Հայաստանում[խմբագրել]

Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրության ժամանակ ՅուԹյուբը մի քանի օր արգելափակված է եղել, մինչև մարտի 16-ը երբ հանվեց ԶԼՄ-ների միայն պետական, պաշտոնական տեղեկություններ տարածելու պահանջը։ Ամբողջ նախընտրական շրջանում կայքը ակտիվ օգտագործվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցողների և հակառակորդների կողմից։ Արգելափակման ընթացքում տեսահոլովակները երկու կողմից էլ տեղադրվում էին բազմաթիվ այլ նմանատիպ կայքերում։

Թուրքիայում[խմբագրել]

Թուրքիայում ՅուԹյուբը պարբերաբար արգելափակվում է, որպես կանոն տխրահռչակ 301-րդ հոդվածի պատճառով, Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և թուրք ժողովրդին վիրավորող տեսահոլովակների առկայության պատճառով։ Երբեմն արգելափակվում էին միայն կոնկրետ տեսահոլովակներ պարունակող էջեր։

Նշումներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]