Կոմսոմոլսկայա պրավդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1979. Высокоширотная полярная экспедиция газеты Комсомольская правда.jpg

«Կոմսոմոլսկայա պրավդա» («Комсомольская правда», «Կոմերիտական ճշմարտություն»), համամիութենական երիտասարդական օրաթերթ։ ՀամԼԿԵՄ ԿԿ-ի օրգան։ Ստեղծվել է ՌԿԿ(բ) XIII համագումարի որոշմամբ։ Լույս է տեսել 1925 թվականից, Մոսկվայում։ Խորհրդային երիտասարդության կազմակերպիչն էր կոմունիստական կուսակցության առաջադրած խնդիրների իրագործման պայքարում։ Սոցիալիստական մրցության առաջին նախաձեռնողներից էր։ Բարձրացրել է երիտասարդության ընդհանուր, մասնագիտական և տեխնիկական կրթության հարցեր, դաստիարակել երկրի ինդուստրացման և գյուղատնտեսության կոլեկտիվացման, ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման մարտիկներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին թերթը ոգեկոչել է խորհրդային պատանիներին ու աղջիկներին անձնազոհ պայքարի՝ ռազմաճակատում, և հերոսական աշխատանքի՝ թիկունքում։ Լուսաբանում և ընդհանրացնում էր կոմերիտական կազմակերպությունների աշխատանքի փորձը, սովորեցնում աշխատանքի առաջավոր մեթոդներ, ներկայացնում ուսանողների, պիոներների և դպրոցականների կյանքը։ Մեծ տեղ էր հատկացնում խորհրդային գրականության և արվեստի, պատանեկության էսթետիկական դաստիարակության, ֆիզկուլտուրայի և սպորտի հարցերին։ Պրոպագանդում էր ԽՍՀՄ խաղաղասիրական արտաքին քաղաքականությունը, անդրադառնում երիտասարդության միջազգային դեմոկրատական շարժմանը։ Պարգևատրվել է Լենինի (1930), Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի (1945), Աշխատանքային կարմիր դրոշի երկու (1950, 1957) և Հոկտեմբերյան հեղափոխության (1975) շքանշաններով։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի Հայկական ԽՍՀ թղթակիցներն են եղել Վ. Լյասկովսկին, Յու. Մարյանը, Ս. Թոսունյանը, Ա. Սահակյանը, Ա. Կակոսյանը, Արամ Սարգսյանը (1979-1989

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png