Շարժասանդուղք
| Հավանաբար, այս էջը կամ բաժինը խախտում է հեղինակային իրավունքները։ Հավանական է, որ բովանդակությունը պատճենված է http://www.zhamanc.am/index.php?parentid=6&nish=2&do=showx¶m2=12 կայքից համարյա առանց փոփոխությունների։ Խնդրում ենք, ստուգեք ենթադրվող աղբյուրի թվականը Համացանցի (Ինտերնետի) արխիվում և համեմատեք հոդվածում խմբագրումների ներմուծման թվականի հետ։ Եթե դուք կարծում եք, որ դա այդպես չէ, ապա հայտնեք ձեր կարծիքը այս հոդվածի քննարկման էջում։ Եթե դուք եք հեղինակը, ապա ձևավորեք տեքստի օգտագործման թույլատվությունը։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Բովանդակություն |
Շարժասանդուղք (էսկալատոր) [խմբագրել]
Շարժասանդուղքն ամենամեծ, ամենաթանկարժեք, սակայն մարդկանց կողմից կանոնավոր կերպով գործածվող ամենապարզ սարքերից մեկն է։ Այն, պարզապես, վարիացիա է՝ կոնվեյերի գոտու վրա։ Մեկ զույգ պտտվող շղթայե օղակներ անդադար շրջանառման մեջ են պահում աստիճանները՝ կարճ ժամանակահատվածում կարճ տարածություն տեղափոխելով բազմաթիվ մարդկանց։
Ինչպես է աշխատում [խմբագրել]
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք մի շարժասանդուղք, որպեսզի պարզենք, թե ինչպես է այն աշխատում։ Ամեն ինչ չափազանց հասարակ է, և այն համակարգը, որը սանդուղքները համաչափ և ուղղագիծ շարժման մեջ է պահում, իսկապես կատարյալ է։
Էսկալատորի միջուկը հանդիսանում են երկու շարժուղիները, որոնք պտտվում են վերին և ստորին անիվների շուրջ։ Էլեկտրական շարժիչը պտտում է վերին անիվը, որն էլ իր հերթին պտտում են շղթան։ Սովորաբար շարժասանդուղքին հարկավոր է հարյուր ձիաուժ հզորությամբ շարժիչ համակարգն աշխատացնելու համար։ Ամբողջ համակարգը տեղակայված է ձողակառույցի մեջ։ Վերջինս երկու հարկերի միջև ձգվող մետաղե կառուցվածք է։
Հարթ մակերես շարժելու փոխարեն, ինչպես կոնվեյերի գոտում է, շղթայե օղակը գործի է դնում մի շարք սանդուղքներ։
Շարժասանդուղքի տարբերիչ հատկանիշը հանդիսանում է սանդուղքների պտույտի յուրահատուկ կազմակերպումը։ Սանդուղքները միշտ մնում են նույն մակարդակի վրա, վերևում և ներքևում առաջացնելով հորիզոնական մակերևույթ՝ շարժասանդուղքի վրա բարձրանալը և իջնելը հեշտացնելու համար։
Էսկալատորի յուրաքանչյուր սանդուղք ունի անիվների երկու զույգ, որոնք պտտվում են երկու առանձին շարժուղիներով։ Վերին զույգը (սանդուղքի գագաթին մոտ գտնվող անիվները) կապված են պտտվող շղթային և այս միջոցով էլ գործի են դրվում շարժանիվների կողմից։ Անիվների մյուս զույգը, պարզապես, սլանում է իր շարժուղով՝ առաջին զույգին զուգահեռ։
Երկու շարժուղիների միջև ընկած հեռավորությունը կարգավորվում է այնպես, որ յուրաքանչյուր սանդուղք մակերեսը միշտ մնում է հորիզոնական հարթության մեջ։
Ամեն աստիճան իր մեջ ունի մի շարք ակոսներ, ուստի այն միշտ հարմարվում է իր ետևի և առջևի աստիճանների հետ հարթեցման ընթացքում։
Բացի գլխավոր շղթայե օղակը պտտելուց, շարժասանդուղքի էլեկտրական շարժիչը նաև աշխատեցնում է բազրիքները։ Վերջինս, ընդամենը, կոնվեյերի ռետինե գոտի է, որի շուրջը հանգուցված են անիվներ։ Այս գոտին ճշգրտորեն է ուրվագծված, որպեսզի շարժվի այն նույն արագությամբ, ինչ սանդուղքները՝ ուղևորներին հաղորդելով որոշակի կայունություն։
Անվան գաղտնիքը [խմբագրել]
Նախկինում շարժասանդուղքները կրում էին տարբեր անուներ, ինչպիսիք են՝ «ճանապարհորդության սանդուղքներ», «թեք վերելակ» և «կախարդական սանդուղք»։
Մոտ 1900 թ. Չարլզ Սիբերգն, ով ձևավորեց այժմյան էսկալատորի նախնին, սարքին կնքեց վերջնական անվամբ։ Նրա՝ «էսկալատոր» տերմինը «էլևեյթոր» և «սկալա» բառերի համադրությունն է, որն էլ լատիներեն նշանակում է քայլ, սանդուղք։
Արագությունը [խմբագրել]
Շարժասանդուղքի արագությունը տատանվում է րոպեում 27-ից 55 մետր։
Մեկ րոպեում 44մ գրանցող էսկալատորն ի վիճակի է մեկ ժամվա ընթացքում տեղափոխել ավելի, քան 10,000 մարդ, ինչն էլ կազմում է շատ ավելի մեծ թիվ՝ ի համեմատ սովորական վերելակի։

