Եվրալիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Euroleague
Կարգախոս I Feel Devotion
(ես նվիրվածություն եմ զգում)
Հիմնադրված 1958
Տիպ Բասկետբոլային լիգա
Իրավ. կարգավիճակ գործող
Տարածաշրջան Եվրոպա
CEO և հախագահ Ջորդի Բերտոմեու
Թիմերի քանակ 30 (ընդհանուր) 
24 (խմբային փուլ)
Հերուստւտեսային գործընկեր Euroleague TV
Կայք euroleague.net

«Բասկետբոլի Եվրալիգա» (անգլ.՝ Euroleague Basketball), Եվրոպայի մասշտաբով ակումբային բասկետբոլի բարձրագույն առաջնություն, որտեղ հանդես են գալիս ակումբներ` ՖԻԲԱեվրոպական բաժանմունքի անդամ 18 երկրներից։ Հովանավորչական պատճառներով լիգան սկսած 2010-11 խաղաշրջանից կոչվում է «Թուրքական ավիաուղիների եվրալիգա» (անգլ.` Turkish Airlines Euroleague): Մրցումները կառավարվում են Եվրոպական բասկետբոլային լիգաների միաության (ULEB) կողմից: Յուրաքանչյուր խաղաշրջանի ընթացքում Եվրալիգան ցուցադրվում է աշխարհի շուրջ 191 երկրներում: Միացյալ Նահանգներում և Կանադայում ցուցադրվում է NBA TV-ով:

Պատմությունը[խմբագրել]

Եվրալիգայի առաջին խաղարկությունը տեղի է ունենում 1958թ.-ին: Այդ ժամանակ լիգան կոչվում էր «Եվրոպայի չեմպիոնների գավաթ», որն իր հերթին ստեղծվել էր ՖԻԲԱ-ի կողմից և ղեկավարվում էր հենց վերջինիս կողմից մինչև 2000թ.-ը, որից հետո ղեկավարությունը անցնում է ULEB-ի` Եվրոպական բասկետբոլային լիգաների միաության ձեռքը։

Առաջին չեմպիոնը դառնում է Ռիգայի բանակայինների ակումբը (ASK Rīga)։ Ամենաշատ տիտղոսներ հաղթել է «Ռեալ Մադրիդը» (ընդահուր` 8 անգամ)։ Իտալական ակումբները միասին նվաճել են 13 տիտղոս։ Եզրափակիչ խաղերում ամենաշատը հանդես է եկել Թել Ավիվի «Մակկաբի» ակումբը (14 անգամ, որոնցից 5 անգամը դարձել է չեմպիոն)։

Արտաքին հղումներ[խմբագրել]