Ryanair

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ryanair
ՕՏՄԱ
FR
ՔԱՄԿ
RYR
Պայմանականչ
RYANAIR
Հիմնադրվել է1985[1]
ՀիմնադիրTony Ryan?
ԿենտրոններԼոնդոնի Սթանսթեդ օդանավակայան
ՄասնաճյուղերLaudamotion?, Buzz?, Malta Air? և Ryanair UK?
ԻնքնաթիռներBoeing 737-800[2]
Նավատորմ302 (+280 պատվերված)
ԿարգախոսThe Low Fares Airline
ԳլխամասDublin Airport, Fingal, Իռլանդիա
ՂեկավարությունEddie Wilson?
Շրջանառություն10,8 մլրդ € (2022)[3]
Հիմնադրային շահույթ €658,6 միլիոն (2014)
Շահույթ €8,812 միլիոն (2014)
Ընդհանուր ակտիվներ €8,812 միլիոն (2014)
Ընդհանուր կապիտալ €3,286 միլիոն (2014)
ԲորսաRYA, LSE: RYA և
Աշխատակիցներ19 000 մարդ (2022)[5]
ryanair.com

Ryanair, իռլանդական ավիաընկերություն, խոշորագույն ավիաընկերություններից է Եվրոպայում[6]։ Ընկերության գրասենյակը գտնվում է Դուբլինում։ «Ryanair. Թռիր ավելի էժան» կարգախոսի ներքո[7] Ryanair -ը տարեկան իրականացնում է շուջ 149 միլիոն ուղևորափոխադրում (նախքան Covid-19)՝ օրական շուրջ 77 հանգուցային կետերից կատարելով ավելի քան 2100 չվերթներ, ավիաընկերությունը միմիանց է կապում ավելի քան 240 ուղղություններ շուրջ 40 երկրներում[8]։

Ryanair-ի ուղղությունները[9][10]

Ավիաընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին Իռլանդիայի միլիոնատեր Թոնի Ռայանի կողմից։ Առաջին թռիչքը իրականացրել է 1985 թվականին։ Այն կազմում է Ryanair Holdings ընտանիքի խոշորագույն ավիաընկերությունը և ունի Ryanair UK, Ryanair Sun, Malta Air և Lauda քույր ավիաընկերությունները։ 2016 թվականի դրությամբ Ryanair-ը Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերությունն է և տեղափոխել է ավելի շատ ուղևոր քան որևէ այլ ավիաընկերություն[11]։

Դեղին քնարը կապույտ ֆոնի վրա Ռայնէյրի ապրանքանիշն է։ Պատկերում առկա է թռչող մարդու նրբագեղ կազմվածք, որի թևերն ուղղված են դեպի վեր, ինչը խորհրդանշում է թռիչքի ազատությունը, հարմարավետությունն ու անվտանգությունը[12]։

2022 թվականի հունվարի դրությամաբ Ryanair-ի օդային նավատորմում առկա է ծառայության մեջ գտնվող ավելի քան 252 Boeing 737-800, 11 Boeing 737 MAX 8 և մեկ 737-700 օդանավեր[13], որն օգտագործվում է չարթերային թռիչքների և օդաչուների ուսուցման համար[14]։ Առաջիկայում Ryanair-ը 22 միլիարդ դոլար է պատրաստվում ներդրել Boeing 737-8200 «Gamechanger» 210 նոր ինքնաթիռներ ձեռք բերելու համար, ինչը նշանակում է 4%-ով ավելի շատ հյուրեր, 16%-ով պակաս վառելիքի այրում և արտանետումներ, 40%-ով ավելի քիչ աղմուկ[15]։ Ավիաընկերությունը բնորոշվում է որպես արագ զարգացող, ինչը արդյունք է Եվրոպայում ավիացիայի մասին կանոնների փոփոխման և հաջող բյուջետային բիզնես մոդելի կիրառման։ Ryanair-ը սպասարկում է 38 երկիր Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում (Մարոկկո) և Միջին Արևելքում (Իսրայել, Լիբանան և Հորդանան)[16]։

Ryanair -ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից դասվել է 3-աստղանի ավիաընկերությունների շարքին՝ իր բարձրակարգ օդանավակայանի, ինչպես նաև ժամանակակից ինքնաթիռների և անձնակազմի սպասարկման որակի համար[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://corporate.ryanair.com/about-us/history-of-ryanair/
  2. https://www.ryanair.com/gb/en/useful-info/about-ryanair/fleet
  3. տարեկան հաշվետվություն — 2023.
  4. Polygon.io
  5. https://investor.ryanair.com/wp-content/uploads/2022/07/Ryanair-2022-Annual-Report.pdf
  6. Ryanair. «Ryanair takes delivery of 2 new Boeing 737-800S as fleet grows to 305 AIRCRAFT» (անգլերեն). Վերցված է 03 января 2013-ին.
  7. «Ryanair Slogan - Slogans for Ryanair - Tagline of Ryanair - SloganList». www.sloganlist.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  8. «Ryanair». Magelline.com. Magelline.
  9. «Ryanair Online Booking». Ryanair (անգլերեն).
  10. «Ryanair Route Map». Ryanair (անգլերեն).
  11. O'Halloran, Barry (2016 թ․ օգոստոսի 25). «Ryanair carries more international passengers than any other airline». Irish Times. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  12. «Ryanair». magelline.com. Magelline. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  13. «Please refresh this page». www.planespotters.net. Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  14. «Latest Register and Monthly Changes». www.iaa.ie. Irish Aviation Authority. 2017 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  15. «Our Fleet | Ryanair's Corporate Website». corporate.ryanair.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.
  16. «About us». Ryanair.com. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  17. «Ryanair is certified as a 3-Star Low Cost Airline». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]