Գիպս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքուր գիպս:

Գիպս կամ Գիպսաքար, միներալ, կալցիումի սուլֆատի բյուրեղահիդրատ` CaSO4•2H2O:

Բաղադրություն[խմբագրել]

Մաքուր վիճակում պարունակում է 32,56% CaO , 46,56% SO3 և 20,95 % H2O:

Հատկանիշներ[խմբագրել]

Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է հոծ հատիկային (ալեբաստր) զանգվածներ, թիթեղաձև և սյունաձև թելային բյուրեղներ, հաճախ «ծիծեռնակի պոչ» կոչվող կրկնաբյուրեղը։ Մաքուր գիպսը անգույն և թափանցիկ է, խառնուրդների առկայությամբ` սպիտակ, դեղին, վարդագույն։ Կարծրությունը` 1,5: Խտությունը` 2300 կգ/մ3:

Տարածվածություն[խմբագրել]

Գիպսի բյուրեղներ:

Անջատվում է սուլֆատային աղերով հարուստ ջրային լուծույթներից` ծովալճակներում և աղի լճերում։ Աղիության մեծացման դեպքում սկսում է անջատվել անհիդրիտ, ապա աղեր։ Լայնորեն տարածված է նստվածքներում։ Գիպսը համարվում է տիպիկ նստվածքային հանքանյութ։

Կիրառություն[խմբագրել]

Սելենիտը օգտագործում են ոչ թանկարժեք ոսկերչական իրերում։ Տաքացած գիպսը օգտագործում են որպես կապող նյութ` շինարարության և բժշկության մեջ։ Գիպսի դեղնավուն տեսակները համարվում են լավ շինանյութ։ 2005 թ. աշխարհում արտադրվել է գիպսի 110 մլն. տոննա։ Գիպսի համաշխարհային արտադրության 43%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Իրանին, Կանադային և Իսպանիային:

Թափոններ[խմբագրել]

Աշխարհում բացակայում են տեխնոլոգիաները, որոնք թույլ կտային էֆեկտիվ վերամշակել նման արտադրությունների թափոնները։ Արտադրության 1 տարվա կտրվածքով կուտակվում է 20 մլն. տոննա ֆոսֆո-գիպաս։ Դա հանգիստ չի տալիս բնապահպաններին, քանի որ առաջին հայացքից սպիտակ և մաքուր թվացող գիպսի փոշին տեղումների ազդեցության տակ շատ ուժեղ հանքայնացնում է շրջակա հողը, հասնելով գրունտային ջրերին և ավելացու մտցնելով նրանց կազմում։ Ֆոսֆո-գիպսի յուրացման խնդիրների լուծման համար, կամ ավելի լավ նրա օգտակար կիրառությունը ժողովրդական տնտեսության մեջ, ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ` թափոնների վերամշակման հարցերի հետ կապված, որի կազմի մեջ մտան Բելառուսի բնապահպանության, առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Վերջին հաշվով դեռևս ոչ մի երկիր էֆեկտիվ միջոց չի կիրառել նման թափոնների վերամշակման հարցում։ Հիմնականում ֆոսֆո-գիպսը կա'մ պահեստավորում են բաց երկնքի տակ, կամ լցնում են ծով և օվկիանոս։ Հիմնականում ֆոսֆո-գիպսը օգտագործում են ցեմենտի արտադրության մեջ։