Կառնուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կառնուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես20.8 կմ²
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1071[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Կառնուտ (Հայաստան)##
Կառնուտ (Հայաստան)

Կառնուտ (նախկին անվանումը՝ Դիրաքլար), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 7 կմ արևելք, Փամբակի լեռների ստորոտին։

Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Գառնուտ, Դիրակ, Դիրակլար, Դիրաքլյար, Տիրեքլեր, Կարնուտ անվանումները։ Կառնուտ է վերանվանվել 1946 թ. ապրիլի 26-ին[2]։

Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Կառուցված է Կառնուտի ջրամբարը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի ստորոտում՝ քարքարոտ ձորում՝ ծովի մակարդակից 1570 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 600-700մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1831 թվականից ի վեր բնակեցված է հայերով[3], որոնց նախնիների մի մասը 19-րդ դարում գաղթել է Արևմտյան Հայաստանի Դերջանի գավառից և Կարսի մարզից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 929 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 33%, աշխատունակներ՝ 51%, հետաշխատունակներ՝ 16%։

Կառնուտի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 151 534[3] 965 1149 1136 783 719 667 544[5] 992 851[6]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շաքարի ճակնդեղի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործություննէ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 514 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր՝ կազմելով համապատասխանաբար 146 և 421 հեկտար։ Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ, պտուղներ։ Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են[7]։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառնուտի շրջակայքը հարուստ է բազալտի հանքերով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 1 կմ հյուսիս՝ սարի կատարին, պահպանված են մ.թ.ա. VIII-VII դարերի ջրամբարի մնացորդները։

Կառնուտի գերեզմանոցում պահպանվել են IV դ. միանավ եկեղեցու ավերակներ։ Կառույցի ծավալա-տարածական հորինվածքը բարձրանում է բազմաստիճան գետնախարսխի վրա։ Ուղղանկյուն, արևելքից կիսաշրջան աբսիդով վերջավորվող աղոթասրահն ունի Հայաստանի հնագույն բազիլիկներին բնորոշ ձգված համաչափություններ (1։ 2.36)։ Աղոթասրահին հարավից կից է ուղղանկյուն սենյակ, որի արևելյան պատում՝ դրսից, փոքրիկ աբսիդի առկայությունը վկայում է վերջինիս շարունակության վրա արտաքին սյունասրահի գոյությունը։ Մուտքերը երեքն են՝ մեկը արևմուտքից և երկուսը՝ հարավից։ Պահպանվել է եկեղեցու քիվից մի բեկոր՝ ատամիկներով մշակված։ Ենթադրվում է, որ Կառնուտի եկեղեցին եղել է մեհյան, իսկ IV-V դարերում վերածվել եկեղեցու և X դարում վերակառուցվել։

Կառնուտում են գտնվում «Լույս աղբյուր» և Սբ. Մինաս մատուռները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 958
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 108» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 723
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. http://shirak.mtad.am/about-communities/628/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 273