Դացիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դացիտ (լատ.՝ dacia), հրաբխային թթվային ապար՝ կազմված պլագիոկլազ, քվարց, փայլար, պիրոքսեն, երբեմն՝ սանիդին միներալներից։ Կառուցվածքը հոծ կամ շերտավոր է, գույնը՝ սև կամ մոխրագույն։ Բնորոշ է դաշտային սպաթի սպիտակավուն բյուրեղիկների առկայությունը։ Առաջացնում է բրգաձև կամ գմբեթաձև ներդրումներ, հաճախ՝ լավային հոսքեր։ Տարածված է ՀՀ Արագած, Իշխանասար, Հատիս, Գութանասար, Իրինդ և այլ հրաբխային զանգվածներում։ Դայքից պատրաստում են կենցաղային թթվակայուն իրեր, օգտագործվում է նաև որպես շինանյութ։

Անվան ծագումնաբանություն[խմբագրել]

Դացիտ անունը ծագել է Դացիա՝ Ռումինիայի տարածքի մի մասի հռոմեական անվանումից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png