Փիփերթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիփերթ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավորներ
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Փիփերթածաղկավորներ
Ընտանիք Փիփերթազգիներ
Ցեղ Փիփերթ
Լատիներեն անվանում
Malva
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Փիփերթ կամ մոլոշ, բալբա, բաղջուկ, (լատին․՝ Malva), փիփերթազգիների (տուղտազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի բոլոր մարզերում։ Աճում է այգիներում, բանջարանոցներում, ճանապարհների և բնակավայրերի մոտ, ցանքերում՝ որպես մոլախոտ և այլն։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը կանգուն է կամ պառկած, բարձրությունը՝ 30-180 սմ։ Տերևներն ամբողջական բլթակավոր են կամ թաթաձև բաժան։ Ծաղիկները երկսեռ են' տերևանութներում, հազվադեպ՝ մեկական, մանուշակագույն, վարդագույն, վառ կարմիր, սպիտակ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը հավաքական սերմիկ է, սերմերը՝ երիկամաձև։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տեսակներ դեղաբույսեր են (ունեն խորխաբեր, փափկեցնող հատկություններ). պարունակում են վիտամիններ E, C, կարոտին (A-նախավիտամին), ներկանյութ և այլն։ Տերևներն ու մատղաշ ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիփերթի փոքր ծաղիկը
Վարդագույն փիփերթ

Հայտնի է մոտ 125 (այլ տվյալներով՝ 40, 25)[2], Հայաստանում՝ 4(5) տեսակ՝ Փիփերթ անտառային (M․ sylvestris), Փիփերթ արհամարհված (M. neglecta), Փիփերթ ցածր (M. pusilla) և այլն։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Котов В. Шток-роза. // Цветоводство։ журнал. — 2007. — № 4. — С. 30—31.
  • М. А. Носаль, И. М. Носаль. Лекарственные растения и способы их применения в народе //Под ред. акад. АН УССР В. Г. Дороботько. — К.։ Госмедиздат УССР, 1959. — С. 182—184.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիփերթ» հոդվածին։