Հայաստանի ջրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ջրագրական քարտեզ

Հայաստանը համեմատաբար հարուստ է ջրային պաշարներով։ Այստեղ կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»։ Երկրի տարածքի 4,7%-ը կազմում է ջուրը։

Հայաստանի մակերեսային ջրերի տարածքը կազմում է 7.7 մլրդ մ2, ինչպես նաև 940 մ2 սահմանային ջրերը[1]։

Գետերը[խմբագրել]

Ազատ գետը
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի գետերը


Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր՝ ընդհանուր 23 հազար կմ երկարությամբ, որոնցից 379-ը ունեն 10-ից ավել երկարություն։ Հայաստանում ստորգետնյա ծագում ունեն Մեծամոր, Շաքի, Լիճք, իսկ մակերեսային ծագում՝ Դեբեդ, Աղստև, Հախում, Մեղրի և Ողջի գետերը։

Հայաստանի հետերը հանդիսանում են Կովկասի խոշոր գետերի՝ Արաքսի և Կուրի վտակները։ Հայաստնի տարածքում ամենամեծ գետը Արաքսն է, որը հոսում է Հայաստանի և Թուրքիայի ու Իրանի սահմանով։ Նրա վտակներն են Ախուրյան, Քասախ, Հրազդան, Ազատ, Արփա, Որոտան և Ողջի գետերը։ Հյուսիս-արևելյան մասի խոշոր գետերից են Դեբեդը և Աղստևը, առավել փոքր՝ Ձորագետը և Փամբակը։

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի 50 կմ-ից ավելի երկարություն ունեցող գետերը.

Գետը Երկարությունը Հայաստանում (կմ)
Ախուրյան 186
Որոտան 119
Արաքս 158
Հրազդան գետ 141
Արփա 126
Աղստև 99
Դեբեդ 152
Քասաղ 89
Ողջի 88
Փամբակ 86
Ձորագետ 71
Գետիկ 58
Վեդի 58
Ազատ 56
Արգիճի 51

Լճերը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի լճերը


Հայաստանի տարածքում կան ավելի քան 100 լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Մեծությամն և տնտեսական առումով առավել մեծ նշանակություն ունեն Արփի և Սևանա լճերը։ Մնացած լճերը ունեն տեղային նծանակություն։ Հայաստանի ամենամեծ լիճը հանդիսանում է Սևանը, հետո՝ Արփի լիճը, Սև լիճը և Ակնա լիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային պաշարները գնահատվում են 39,8 մլն մ3։

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի համեմատաբար մեծ լճերը.

Լիճը Մարզը Տարածքը (կմ²)
Սևանա լիճ Գեղարքունիք 1 243
Արփի լիճ Շիրակ 22
Սև լիճ Սյունիք 2
Քարի լիճ Արագածոտն 0,12
Այղր լիճ Արմավիր -
Լեսինգի լիճ Տավուշ -
Պարզ լիճ Տավուշ -

Ջրամբարներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայաստանի ջրամբարներ


Հայաստանում կան 74 ջրամբարներ՝ 988 մլն մ3 ընդհանուր մակերեսով։ Կառուցվում են ևս 13-ը։ Հայաստոնի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 մլն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով[2]։

Ստորգետնյա ջրերը[խմբագրել]

Հայաստանի ստորգետնյա ջրերի պաշարները գնահատվում են 4.017 մլրդ մ3 և բաշխված են անհամաչափ։ Մոտ 70%-ը հոսում է դեպի Արարատյան դաշտ, որի ջրային պաշարները գտնվում են 40-300 մ խորության վրա։ Հայաստանում ստորգետնյա ջրերը մեծ նշանակություն ունեն ջրային հավասարակշռության մեջ։ Խմելու ջրի 96%-ը օգտագործվում է ստորգետնյա ջրերից։ Տարեկան օգտագործվում են մոտ 3 մլրդ մ2 ստորգետնյա ջուր, որից 1,6 մլրդ մ2-ը աղբյուրների, 1,4 մլրդ մ2-ը՝ գետերի և լճերի կողմից։

Աղբյուրները[խմբագրել]

Հայաստանի տարածքում կան մոտ 8000 աղբյուրներ։[3]

Ջրվեժները[խմբագրել]

Հետևյալ աղյուսակում նշված են Հայաստանի մեծ ջրվեժները և դրանց բարձրությունները.

Ջրվեժ Գետ Բարձրություն (մ) Մարզ
Քասախի ջրվեժ Քասախ 70 Շիրակի մարզ
Ջերմուկի ջրվեժ Ջերմուկ 68 Վայոց Ձորի մարզ
Թռչկանի ջրվեժ Չիչխան 25,5 Լոռու մարզ
Շաքիի ջրվեժ Շաքի 18 Սյունիքի մարզ
Ծավի ջրվեժ Ծավ 15 Սյունիքի մարզ
Շիկահողի ջրվեժ Շիկահող 10 Սյունիքի մարզ[4]
Խոսրովի ջրվեժ Գողթ 8 Կոտայքի մարզ
Լալվարի ջրվեժ Լալվար 8 Լոռու մարզ
Գեղարոտի ջրվեժ Գեղարոտ 6 Արագածոտնի մարզ
Որոտանի ջրվեժ Որոտան 6 Սյունիքի մարզ
Գերգերի ջրվեժ Գերգեր 6 Վայոց Ձորի մարզ
Ամասիաի ջրվեժ Ամասիա 6 Շիրակի մարզ
Մանթաշի ջրվեժ Մանթաշ 5 Շիրակի մարզ

Ճահիճները[խմբագրել]

Արաքս գետի հովտում կան մեծ քանակությամբ ճահճային գոյացումներ։ Հայկական կողմում հայտնի է Խոր Վիրապի ճահիճը, որը գտնվում է Արաքս գետի հին հունի տեղում, ինչպես նաև Մեծամոր ճահճային գոյացությոնների համակարգը, որի մեջ մտնում են Այղր լիճը, Սևջուր գետը և մոտակա ճահիճները[5]։

Հայաստանի տարածքում ճահիճներ հանդիպում են նաև Մասրիկի հովտում, Սևանի թերակղզու մոտ[6], և Խոր Վիրապի մոտակայքում։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]