Աղավնո (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնո
Բնութագիր
Երկարություն 43 կմ
Ավազանի մակերես 440 կմ2
Ջրի ծախս 3,5 մ3
Ջրահոսք
Ակունք Սյունիքի բարձրավանդակ
Գետաբերան Հագարի
Տեղակայում
Երկիր ԼՂՀ ԼՂՀ
Երկրամաս Քաշաթաղի շրջան

Աղավնո գետ է ԼՂՀՔաշաթաղի շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հագարիի աջակողմյան խոշոր վտակներից մեկը։ Երկու օժանդակներով սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Մեծ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածների լանջերից, հոսում դեպի հյուսիս-արևելք, այնուհետև վերջնականապես թեքվում դեպի հարավ-արևելք, ամբողջ հետագա ընթացքում անցնում V-աձև, մի փոքր լայնացած հովտով ու ծովի մակարդակից մոտ 780 մ բարձրության վրա թափվում Հագարիի մեջ՝ Բերձոր քաղաքից 7 կմ հարավ։ Ունի մի քանի խոշոր աջակողմյան վտակներ, ձախակողմյան վտակները կարճ են ու ժամանակավոր հոսք ունեցող։ Ջրահավաք ավազանի մակերեսը մոտ 440 կմ² է, որի մոտ 15%-ը ՀՀ տարածքում։ Երկու օժանդակներով էլ երկարությունը մոտ 43 կմ է։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3,5 մ³/վրկ է։ Աղավնոյի ավազանում կան տաք ջրերիելքեր։