Հատապտղային բույսեր
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատապտղային բույսեր[խմբագրել]
Չորս միրգ, որոնք իսկական հատապտուղներ են:(Աջից ձախ)
խաղող, արքայանարինջ, կարմիր փշահաղարջ, կարմիր հաղարջ (top)
խաղող, արքայանարինջ, կարմիր փշահաղարջ, կարմիր հաղարջ (top)
Հատապտղային բույսերը վայրի և մշակովի բազմամյա բույսեր են (թփեր, կիսաթփեր, խոտաբույսեր), որոնցից ստացվում են ուտելի, հյութալի, չբացվող, բազմասերմ պտուղներ։ ՀՀ-ում մշակվում են ելակը, գետնաելակը, հաղարջենին, մոշենին, մորենի, կոկռոշենին։ ՀՀ Վանաձորի, Լորու, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Կապանի անտառներում աճում են մորու, մոշենու, ելակի, հաղարջենու և կոկռոշենու տարբեր տեսակներ։ Բազմանում են վեգետատիվ բազմացում ճանապարհով։ Հատապտուղները պարունակում են օրգանական թթուներ, հանքային աղեր, շաքարներ, վիտամիններ, բուրավետ նյութեր։ Օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ, հյութ, ժելե, մարմելադ, մուրաբա, պաստեղ, աղանդերային գինի, լիկյոր), հրուշակեղենի և զովացուցիչ ջրերի արտադրություններում, իսկ որոշ տեսակներ՝ բժշկության մեջ։
Աղբյուր[խմբագրել]
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |