Վանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կիրովական-ից)
Քաղաք
Վանաձոր
Զինանշան
Զինանշան
Vanadzor.jpeg
Վանաձորի մի մասը բլրի գագաթից
40°48′46″ հս. լ. 44°29′18″ ավ. ե. / 40.812778° հս. լ. 44.488333° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Լոռու
Քաղաքապետ Սամվել Դարբինյան
Այլ անվանումներ մինչև 1935Ղարաքիլիս
մինչև 1993Կիրովական
Տվյալ կարգավիճակում 1828-ից
Տարածք 25 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 1 350 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 117 000 մարդ (2008)
Խտություն 4,296 մարդ/կմ²
Ագլոմերացիա 130 000
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վանաձորցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (322)
Փոստային ինդեքսներ 2001-2024
Ավտոմոբիլային կոդ 36
Պաշտոնական կայք հղում
##Վանաձոր (Հայաստան)
Red pog.png
##Վանաձոր (Լոռու մարզ)
Red pog.png

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 100,000-ից ավելի է։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին թուրքական անունը՝ Ղարաքիլիսա:

[խմբագրել] Պատմություն

1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թվականին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թթ կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ Վանաձորը ՀՀ երկրորդ քաղաքն է/105 հազ բնակչություն, 1988 թ.-ին` 178 հազ./, Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը: Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում, Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։

[խմբագրել] Քույր-քաղաքներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով