Հապալասենի
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Հապալասենի | |||||
|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | |||||
|
|||||
| Լատիներեն անվանում | |||||
| Vaccinium | |||||
|
Հապալասենի (Vaccinium), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ հապլսենիներ։ ՀՀ-ում աճում է անտառային շրջաններում։
Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձր 0,3-1,0 մ։ Տերևները՝ երկարավուն, ձվաձև, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։
Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |