Սինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինձ
Գիտական դասակարգում
Թագավորություն: [[Plantae]]
Կարգ: [[Asterales]]
Ընտանիք: [[Asteraceae]]
Տրիբա: [[Cichorieae]]
Ցեղ: [[Tragopogon]]
Տեսակ: T. pratensis
Լատիներեն անվանում
Tragopogon pratensis

[[Կատեգորիա:Plantae այբբենական կարգով]]

Սինձը Tragopogon pratensis(Այծամորուս կամ քոշմորուք) աստղածաղկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույս է: Հայտնի է 150 տեսակ՝ տարածված Եվրոպայի բարեխառն գոտում: Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը: ՀՀ-ում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն: Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում: Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ): Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն: Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է: Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ: Նաև կերաբույս է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ: Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր: Մեղրատու է:

[խմբագրել] Ծանոթագրություններ

Կաղապար:Cichorieae-stub

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով