Ազնվամորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազնվամորի

Ազնվամորին (լատիներեն անվանումը` Rubus idaeus L.) վարդազգիների ընտանիքին պատկանող, 1-1.5մ բարձրության թուփ կամ կիսաթուփ է: Ազնվամորու տերևները բարդ են, եռմասնյա: Ծաղկաբոյլը ողկույզ է, ծաղկաթերթիկները սպիտսկ են, պտուղը` բազմակորիզավոր: Բույսի լատինական անվանումը ծագել է հասուն պտուղների գույնից, որ նշանակում է կարմիր:

[խմբագրել] Բաղադրություն

Մաքրված ազնվամորի
Սև ազնվամորի - (Rubus occidentalis)

Ազնվամորու պտուղները պարունակում են խնձորաթթու, կիտրոնաթթու, սալիցիլաթթու, ֆոլաթթու, կապրոնաթթու, մրջնաթթու, վիտամիններից` C, B խումբ, շաքարներից` սախարոզա, գլյուկոզա, ֆրուկտոզա, լևուլոզա, դեքստրոզա նաև դաբաղանյութեր, քիմիական տարրերից` նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ, ֆոսֆոր, երկաթ:

[խմբագրել] Օգտագործում

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի պտուղները, մասնակիորեն` տերևներն ու ծաղիկները:

Պտուղները հավաքում են լրիվ հասունանալուց հետո: Տերևներն ու ծաղիկները կարելի է հավաքել հունիս - հուլիս ամիսներին: Դեռևս հին հույները ազնվամորին օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով: Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների օշարակը և թուրմը լայնորեն օգտագործվում է գրիպի, մի շարք ցրտառական, տենդային հիվանդությունների, խրոնիկական ռևմատիզմի ժամանակ: Պտուղները լայն կիրառում ունեն լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ:

Տիբեթյան բժշկության մեջ ազնվամորու պտուղների և տերևների թուրմն ու եփուկը օգտագործել են նևրասթենիայի, մի շարք նևրոզների, սուր և խրոնիկական ինֆեկցիաների բուժման բնագավառներում: Գիտական բժշկության մեջ ազնվամորին ճանաչվում է որպես քրտնամուղ, ջերմությունն իջեցնող միջոց: Պարզված է, որ բույսի տերևներում կան սպազմալիտիկ, արգանդի և աղիների հարթ մկանները խթանող նյութեր, իսկ տերևների ջրաթուրմը ունի կենտրոնական նյարդային համակարգը դրդող հատկություն: Գիտականորեն հիմնավորված են պտուղների միզամուղ և խուխամուղ հատկությունները: Բուժական հատկությամբ վայրի ազնվամորին գերազանցում է մշակովի տեսակներին:

Կարմիր, վարդագույն, սև և ալբինո ազնվամորիներ

Ազնվամորու պտուղները օգտագործվում են թարմ վիճակում: Նրանցից ստացվում է բարձրորակ մուրաբա, կոմպոտ, օշարակ, կիսել, մարմելադ, պաստեղ, կվաս, կոնֆետի խորիզ: Պտուղները լայնորեն օգտագործվում են հրուշակեղենի, լիկյորի, օղու արտադրությունում:[1]


[խմբագրել] Աղբյուրներ

  1. Հ.Ս.Հարությունյան (1990). Միջնադարյան հայկական բժշկարանների դեղաբյուսեր. Երևան: «Լույս», 15-16. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով