Վիտամին C

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկորբինաթթու
Ասկորբինաթթու

C (ասկորբինաթթու) նյութափոխանակման պրոցեսներում շատ մեծ դերակատարություն ունի:

[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ

Ասկորբինաթթու՝ օրգանական միացություն, գլյուկոզա ընտանիքից, մարդկային սննդաբաժնում հիմնական սննդարար նյութերից մեկն է, որն անհրաժեշտ է հոդային և ոսկրային հյուսվածքների նորմալ գործունեության համար: Վերականգնում է կենսաբանական ֆունկցիաներ և որոշ մետաբոլական պրոցեսների կոֆերմենտ է, անտիոքսիդանտ է: Կենսաբանորեն ակտիվ է միայն իզոմերներից մեկը՝ L-ասկորբինաթթու, որն անվանում են վիտամին C: ՎիտամինC-ի հիմնական աղբյուրները սննդում պտուղները, բանջարեղենները և հատապտուղներն են: Վիտամին C-ի անբավարարությունը կարող է զարգացնել ցինգա հիվանդությունը: