Կոլագեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլագեն

Կոլագեն (հունարեն՝ χόλλα — սոսինձ և... գեն), սկլերոպրոաեինների խմբի ֆիբրիլային սպիտակուց, կենդանիների շարակցական հյուսվածքի կոլագենային թելիկների հիմնական մասն է։ Կոլագենի մոլեկուլը կազմված է զսպանակաձև ոլորված պոլիպեպտիդային 3 շղթայից։ Կոլագենը կազմում է կենդանիների սպիտակուցների ⅓ -ը, շարակցական հյուսվածքի, կապանների, կռճիկների, մաշկի, ոսկրերի, ձկների թեփուկների կարևոր կառուցվածքային բաղադրամասն է և հիմնականում կատարում է հենարանային ֆունկցիա։ Դաբաղանյութերը բարձրացնում են կոլագենի թելիկների կայունությունը քիմիական, ֆիզիկական և բակտերային ազդեցությունների նկատմամբ, որի վրա հիմնված է կաշվի, մորթու մշակումը։ Բույսերում կոլագենը բացակայում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png