Հոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոն
Հոն
Ծաղկած հոն.
Ամբողջական տեսք ծաղկած ժամանակ.
Գիտական դասակարգում
Թագավորություն: Բույսեր
Ընտանիք: Հոնազգիներ
Ցեղ: '''Հոն'''
Լատիներեն անվանում
Cornus
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 27798
NCBI 4281

Հոն (լատիներեն՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Հայտնի է 4, ՀՀ-ում` 1 տեսակ` Հոն սովորական (լատիներեն՝ Cornus mas)` տարածված Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում: Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում: Բարձրութունը 4-8 մ է, պսակի տրամագիծը`3-6 մ: Երկարակյաց է: Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները` երկսեռ, մանր` հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում: Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի: Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի): Մեղրատու է: Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ: Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղաղանյութեր[1]


[խմբագրել] Հղումներ

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով