Կաղամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաղամբ
Կաղամբ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Brassica oleracea

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կաղամբ, խաչածաղկավորների (Cruciferae) ընտանիքի Brassica ցեղին պատկանող բանջարեղեն, որը մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում։ Հանդիսանում է հնագույն բանջարային մշակովի բույսերից և ունի հազարամյակների պատմություն։

Կաղամբն առավել հաճախ ասոցացվում է գլուխ կաղամբի հետ, որը ենթատեսակ է։ Գլուխ կաղամբը լինում է 2 ձևի՝ սպիտակագլուխ (forma albd) և կարմրագլուխ (forma rubra)։ Օգտագործվում է բազմազան կերակուրների մեջ (հատկապես՝ տոլմայի), ինչպես նաև թթու և աղը դրած վիճակներում։ Որոշ չափով մշակվում է նաև պահածոների արդյունաբերության մեջ։

Հանրային սննդում կաղամբն ամենագործածական բանջարեղենն է։ Պարունակում է 10-12% չոր նյութ, հարուստ է ածխաջրերով, սպիտակուցներով, հանքային աղերով և C վիտամինով, չնայած, որ վերջինիս քանակը կախված է առավելապես կաղամբի տեսակից, հասակից, ինչպես նաև մշակման պայմաններից։ Թթու դրած կաղամբի մեջ C վիտամինը գրեթե ամբողջությամբ պահպանվում է։ Կաղամբը համեմատաբար ավելի պակաս չափով պարունակում է նաև կարոտին, B1, B2 և PP վիտամիններ։

Տեսակները[խմբագրել]

Կաղամբն ունի բազամազան ենթատեսակներ, որոնցից կարելի է առանձնացնել.

Արտաքին հղումներ[խմբագրել]