Ծաղկակաղամբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբ, (Brassica Cauliflora) մշակովի կաղամբների ենթատեսակի մեջ մտնող բազմաթիվ բանջարեղեննեից մեկն է, որը համեմատած գլուխ կաղամբի հետ ավելի նոր մշակաբույս է:

Կաղամբի բոլոր տեսակներից իր սննդային և համային հատկություններով ծաղկակաղամբը գրավում է առաջին տեղը: Սննդի համար օգտագործվում են ծաղկակաղամբի գլուխները , որոնք իրենցից ներկայացնում են բույսի խիստ կարճացած, հաստացած, մսալի, հոծ կերպով ի մի հավաքած ծաղկակիր ցողունները: Ծաղկակաղամբն ածխաջրերով և , մանավանդ, դյուրամարս սպիտակուցներով անհամեմատ ավելի հարուստ է, քան գլուխ կաղամբը: Բացի այդ` գլուխ կաղամբից երկու անգամ ավելի շատ վիտամին C է պարունակում:

Ծաղկակաղամբն օգտագործվում է խաշած, յուղով-ձվով տապակած, թթու դրած վիճակում, և տարբեր ապուրների մեջ: Ծաղկակաղամբի թթուն բավականին տարածված է հայերի շրջանում:

Ալու գոբի, Հնդկական խոհանոցին պատկանող ճաշատեսակ` պատրաստված ծաղկակաղամբից և կարտոֆիլից

Արտաքին հղումներ [խմբագրել]

Commons-logo.svg