Բրոկկոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոկկոլի
Բրոկկոլի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Brassica oleracea

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Բրոկկոլի(լատ.՝ Brassica oleracea կամ լատ.՝ Brassica silvestris)-կաղամբազգիների ընտանիքի միամյա բանջարեղենային բույս, բանջարանոցային կաղամբի ենթատեսակ: Ծաղկակաղամբի գենետիկական նախորդը: Կաղամբի այս տարատեսակի մոտ ուտելի են ոչ թե տերեւները,այլ չբացված ծաղկաբույլը:

Պատմություն[խմբագրել]

Համաձայն վերջին տվյալների կաղամբի այս տեսակը ստացվել է գիբրիդիզացիայի ճանապարհով մ.թ.ա. 6-5-րդ դարերում միջերկրածովյան հյուսիս-արեւմուտքում: Հարյուրամյակներ շարունակ ծնեբեկային կաղամբը քիչ էր հայտնի Իտալիայի սահմաններից դուրս:

Իտալական broccoli բառը broccolo բառի հոգնակի ձևն է, որը նշանակում է կաղամբի ծաղկող ցողուն (brocco բառի փոքրացրած ձեւն է «չոր ճյուղ», «ընձյուղիկ»):

Հիմնական աղբյուր է համարվում լատիներեն bracchium («ճյուղիկ») բառը:

Ամենավաղ հիշեցումը բրոկկոլիի մասին հայտնաբերված է Historia Generalis Plantarum ֆրանսիական տրակտատում (1587): ԱՄՆ-ում բրոկկոլիի մասին իմացել են միայն 20-րդ դարի սկզբում, իսկ Ռուսաստանում էլ ավելի ուշ:

2011 թվականի տվայլներով Չինաստանն ու Հնդկաստանը հավաքում են այս բանջարեղենի համաշխարհային մակարդակի 43% եւ 32% համապատասխան: Հաջորդականությամբ հետեւում են Իսպանիան, Ֆրանսիան եւ Իտալիան:

Նկարագրություն[խմբագրել]

Ծաղկած բրոկկոլի

Ցողունը հենց առաջին տարում հասնում է 60—90 սմ բարձրությամբ և գագաթին առաջացնում է բազմաթիվ հյութալի ճյուղեր (ծաղկակիրներ), որոնք ավարտվում են խիտ կանաչ մանր կոկոնների խմբերով: Նրանք միասին հավաքված են ոչ մեծ նոսր գլխիկով, որը կտրում են օգտագործման համար, չսպասելով որ կոկոնները ծաղկեն դեղին ծաղիկներով:

Ամենից լավ բրոկկոլին աճում է սառը խոնավ կլիմայում, 18-ից 23° պայմաններում: Բերքը հավաքում են երբ գլխիկի պարագիծը հասնում է 10—17 սմ: Եթե այն կտրեն հարակից բողբոջներից հաճախ զարգանում են նորերը, հետեւաբար բրոկկոլին երբեմն «բերք է տալիս» մի քանի ամիսներ շարունակ, փափուկ կլիմայի պայմաններում,նույնիսկ ձմռանը:

Երբ բողբոջները ստանում են վառ դեղին երանգ դա խոսում է այն բանի մասին, որ կաղամբը շատ է հասունացել և պիտանի չէ օգտասգործման համար:

Օգտակար հատկությունները[խմբագրել]

Եփված բրոկկոլի

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը: Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակները:

Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է: Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում: Վիտամինները ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում (այն պայմանով, որ պահելու կամ տեղափոխման ժամանակ այն չենթարկվի հալեցման):

Բրոկկոլիի մեկ գլխիկը (608 գ.) իր մեջ պարունակում է 542 մգ. վիտամին C (օրական պահանջի 90.4%), 618 մգ. վիտամին К (77.2%),382 մգ. ֆոլեաթթու(96%),286 մգ. հեշտ յուրացվող կալցիում (29%),4,4 մգ. երկաթ (25%),128 մգ. մագնիում (32%),491 մգ. ֆոսֆոր (40%),1921 մգ. կալիում (55%):

Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին: Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը:

Պատրաստումը[խմբագրել]

Բրոկկոլիի ընձյուղները թավայում

Բրոկկոլիի համային որակը և օգտակար հատկությունները պահպանելու համար այն չի կարելի երկար եփել: Ավելի լավ է գոլորշու վրա արագ խաշել կամ թոշմեցնել: Այս ձևով պատրաստված բրոկկոլին կարելի է օգտագործել աղցանների մեջ կամ որպես միջուկ: Աղցանների մեջ կարելի է օգտագործել նաև թարմ վիճակով: Բրոկկոլիով ստացվում է շատ նուրբ և ցածր կալորիականությամբ ապուրներ:

Տարատեսակները[խմբագրել]

Հայտնի է բրոկկոլիի երեք տեսակներ՝ դասական կամ կալաբրիական, կարմիր (տեսքով հիշեցնում է ծաղկակաղամբը) և ցողունավոր, մանր առանձնացված ծաղկաբույլերով (անգլ. sprouting broccoli):

21-րդ դարում մշակվեց «Բենեֆորտե» տեսակը, որը պարունակում է երեք անգամ ավելի գլյուկոռաֆանին, քան սովորական բրոկկոլին:

Ինքնուրույն բույսերն իրենցից ներկայացնում են՝ բրոկկոլի ռաաբ(broccoli raab)—տերևավոր շաղգամի տարատեսակ, չինական բրոկկոլի—տերևավոր կաղամբ alboglabra խմբից, բրոկկոլինի—ստացելեն 1993 թվականին Ճապոնիայում: