Լոլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլիկ
Լոլիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Solanum lycopersicum

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS {{{1}}}
NCBI {{{1}}}

Լոլիկ կամ պոմիդոր (Solanum lycopersicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքին պատկանող մշակաբույս է: Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարային կուլտուրաներից մեկն աշխարհում: Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ` եփած, խորոված, թարմ վիճակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում:
Լոլիկը մեծ մասամբ օգտագործվում է պահածոների արդյունաբերության մեջ: Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն: Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է հասակավոր մարդկանց և դիետիկ կենսամթերք` երեխաների ու հիվանդների համար:

Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով, հարուստ է վիտամիններով (A, B, C, pp), oրգանական թթուներով (կիտրոնաթթու և խնձորաթթու) և հանքային աղերով (Ca, Na, Mg, Fe և այլն)


Բովանդակություն

Պատմությունը[խմբագրել]

Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է` Պերուն,[1][2] Բոլիվիան և Էկվադորը, որտեղ այժմ էլ կարելի է հանդիպել պոմիդոր վայրի և մշակովի բազմաթիվ ձևերի: Ացտեկների լեզվով այն կոչվել է Zitomate, որտեղից և եվրոպական շատ երկրներում այն այժմ կոչվում է տոմատ: Պոմիդորը Եվրոպա է բերվել 16-րդ դարի աառաջին կեսերին և առաջին հերթին տարածվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում: Եվրոպացիները բույսն անավանել են pommo d' oro («ոսկե խնձոր»): Սկզբնական շրջանում պոմիդորը որպես դեկորատիվ բույս մշակվել է բուսաբանական այգիներում, 18-րդ դարի վերջից որպես բանջարային բույս սկսել են մշակել Իսպանիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, այնուհետև` Ֆրանսիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում:

Հայաստանում[խմբագրել]

Շուկայում վաճառվող լոլիկ

Լոլիկն Հայաստանում մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում, բայց նրա արդյունաբերական մշակումը կենտրոնացած է հիմնականում Արարատյան հարթավայրի շրջաններում, որտեղ գտնվում են նաև պահածոների գործարաններ: Մշակության տեխնոլոգիան սորտերը[1]

Բուսաբանական նկարագրությունը[խմբագրել]

Լոլիկը միամյա բույս է, պատկանում է մորմազգիների ընտանիքին (Solanaceae): Ծլելուց մինչև առաջին պտուղների հասունացումը տևում է 90-125 օր, նայած սորտին, կլիմայական պայմաններին և մշակման եղանակին:

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Սեմ Քոքս (դեկտեմբեր, 2000թ.) Ես ասեմ լոլիկ, դու ասա պոմիդոր...
  2. Սմիթ, Էնդրյու (1994թ.)։ Լոլիկը Ամերիկայում` առաջին օգտագործողները։ Կոլումբիա, ԱՄՆ: Հարավային Կարոլինայի համալսարան։ ISBN 1-5700-3000-6։