Խնձորաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խնձորաթթու (օքսիսաթաթթու), HOOCCH2CH (OH)COOH, երկհիմն օքսիթթու։ Առաջին անգամ անջատել է Կ. Շենլեն (1785) խակ խնձորից, որում այն պարունակվում է կիտրոնաթթվի հետ 0, 3 - 1, 2% քանակությամբ։ Ունի ածխածնի ասիմետրիկ ատոմ և հայտնի է օպտիկական երկու և մեկ ռացեմիկ խառնուրդի ձևով։ Օպտիկական իզոմերներն անգույն բյուրեղներ են, լավ են լուծվում ջրում և սպիրտում, հալվում են 100°C-ում։ Ռացեմիկ խնձորաթթուն հալվում է 130 - 131°C-ում։ Ստացվում է, օրինակ, խաղողաթթուն վերականգնելով։ Կիրառվում է բժշկության մեջ որպես լուծողական դեղամիջոցների բաղադրիչ մաս և խռպոտության դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png