Հևոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև Թոքերի լաբորտորիա շնչառության ստուգում

Հևոց, շնչառության հաճախականության և խորության խանգարում, ուղեկցվում է օդի անբավարարության զգացումով։ Սրտի հիվանդությունների ժամանակ հևոց առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության, նաև հանգստի ընթացքում (հատկապես հորիզոնական դրությունում), որի հետևանքով հիվանդն ընդունում է հարկադրական նստած դիրք (օրթոպնոե)։ Սուր հևոցի նոպան (հաճախ գիշերային) առավելապես կրծքային հեղձուկի ախտանշան է։ Այս դեպքում հևոց կրում է ինսպիրատոր բնույթ (դժվարացած է շնչառումը)։ էքսպիրատոր Հևոց (դժվարացած արտաշնչումը) առաջանում է մանր բրոնխների և բրոնխիտների լուսանցքի նեղացման կամ թոքի հյուսվածքի առաձգականության կորստի դեպքերում։ Ուղեղային հևոցը զարգանում է շնչառական կենտրոնի անմիջական գրգռումից՝ ուռուցքների և արյունազեղումների հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png