Մասրենի

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասրենի
Hagebutten am Strauch.JPG

Մասրենին վարդազգիների ընտանիքի վայրի բույսերի, սովորաբար մինչև մեկ մետր բարձրության, թուփ է։ Լատիներեն անվանումն է. Rosa L.։ Ծաղիկները` մեկական կամ հավաքված հովանոցավոր ծաղկաբույլում, երկսեռ են, սպիտակ, վարդագույն, կարմիր, դեղին։ Պտուղը ընկույզիկ է, բազմասերմ, պտղաբույլը` մսալի, ոչ հյութալի։

Բովանդակություն

[խմբագրել] Մասրենի

Մասրենին 20 սմ–ից 1-2մ բարձրությամբ թուփ է, ունի վարդագույն կամ սպիտակ, հաճելի բուրմունքով, միայնակ մեծ ծաղիկներ մասրենու ծաղիկն ունի 5 պսակաթերթ։

[խմբագրել] Պտուղը

Աշնանը մասրենու վրա նկատվում են նարնջագույն կամ կարմիր, հյութալի, կեղծ պտուղներ, որոնք առաջանում են ծաղկակալի գերաճից, իսկ իսկական պտուղները մանր միասերմ ընւզիկներ են։

[խմբագրել] Բաղադրություն

Մասրենու պտուղները պարունակում են 2-18% C վիտամին, վիտամիններ` P, B1, B2, K, E, պրովիտամին A, մինչև 24% շաքար, կիտրոնաթթու, խնձորաթթու, անտոցիանաձին, պեկտինային և դաբաղիչ նյութեր։ Պարունակում է նաև հետևյալ քիմիական տարրերը` նատրիում, կալիում, մագնեզիում, մանգան, ֆոսֆոր, երկաթ։

[խմբագրել] Օգտագործում

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են պտուղները, որոշ չափով, նաև ծաղիկները, տերևները, կեղևը և արմատը։ Դեռևս Հիպոկրոտը նշել է, որ մասրենու պտուղները հիանալի հակաբորբոքիչ միջոց են։ Ավիցեննան մասրենու տերևները օգտագործել է քթային արյունահոսության ժամանակ, իսկ ծաղիկների հյութը` հարբուխի դեպքում։ Ամիրդովլաթը նշում է, որ պտուղները գինով եփած, ներքին ընդունման ձևով, առաջ են բերում փորկապություն և միզակապություն, եփուկը լոգանքի ձևով օգնում է մաշկային հիվանդություններին։

Մասրենու պտուղներից պատրաստում են մուրաբա, հյութ, վիտամինային օշարակ։ Ջրագոլորշային թորման եղանակով ծաղիկներից ստացվում է հատուկ յուղ, որը լայն կիրառություն ունի բժշկության մեջ։

[խմբագրել] Արտաքին հղումներ

Commons-logo.svg
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով