Ծաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծաղիկներից)
Այս հոդվածը բույսերի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք ծաղիկ (այլ կիրառումներ)։
Տարբեր բուսատեսակների ծաղիկներ

Ծաղիկ, կարճացած և ձևափոխված ընձյուղ, կատարում է միկրո և մակրոսպորոգենեզի, փոշոտման, բեղմնավորման, սաղմի զարգացման և պտղի գոյացման ֆունկցիա։ Առաջանում է տերևներից զուրկ ցողունի՝ ծաղկակոթի վրա[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները զարգանում են ծաղկաբողբոջներից։ Սովորաբար ծաղիկը ցողունին է միանում ծաղկակոթով, որի լայնացած մասը կոչվում է ծաղկակալ։ Սակայն որոշ բույսերի ծաղիկներ ծաղկակոթ չունեն և անմիջապես միանում են ցողունին (նստադիր ծաղիկներ)։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկը կազմված է ծաղկաբաժակից, պսակից, առէջներից ու վարսանդներից։ Ծաղկի կենտրոնում գտնվում է վարսանդը։

Վարսանդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսանդը կազմված է սպիից, սռնակից և սերմնարանից։ Սերմնարանի ներսում են գտնվում մեկ կամ մի քանի սերմնաբողբոջներ, որոնցից զարգանում են սերմերը, իսկ ամբողջ սերմնարանից՝ պտուղը։ Վարսանդի սպին կարողանում է իր վրա պահել փոշեհատիկը։

Առէջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարսանդը շրջապատված է առէջներով։ Յուրաքանչյուր առէջ կազմված է առէջաթելից և փոշանոթից։ Փոշանոթում զարգանում են փոշեհատիկներ։

Բաժակ և պսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքինից ծաղիկը պատված է բաժակաթերթերով, որոնք կանաչ գունավորում ունեն և կազմում են ծաղկի բաժակը։ Բաժակաթերթիկները պաշտպանական ֆունկցիա են կատարում հատկապես մինչև ծաղկելը, հաճախ էլ մասնակցում են ֆոտոսինթեզին։

Վարսանդի և առէջների շուրջ գտնվում են պսակաթերթերը, որոնք կազմում են ծաղկի պսակը։ Դրանք ունեն վառ գունավորում, իսկ իրենց հիմքում քաղցրահամ հյութ՝ նեկտար, որով գրավում են փոշոտող միջատներին։ Տարբեր բույսերի բաժակաթերթերը և պսակաթերթերը քանակով տարբեր են. կարող են լինել առանձին-առանձին (բաժակաթերթ) կամ միաձուլված (ձուլաթերթ)։ Բաժակն ու պսակը կազմում են ծաղկապատյանը, որն ունի պաշտպանական և միջատներին գրավելու նշանակություն։ Եթե ծաղկապատյանը կազմված է բաժակից և պսակից, կոչվում է կրկնակի (խնձորենի, տանձենի, ծիրանենի

Որոշ ծաղիկներ չունեն բաժակ (թրաշուշան, վարդակակաչ, հիրիկ), որոշ ծաղիկներ՝ պսակ (ճակնդեղ)։ Այդպիսի ծաղիկները կոչվում են պարզ։ Ուռենու, հացենու ծաղիկները ծաղկապատյան չունեն։ Այդպիսի ծաղիկները կոչվում են մերկ։

Ծաղկավոր բույսերի մեծ մասի ծաղիկներն ունեն հատուկ արտազատող օրգաններ՝ նեկտարանոցներ, որտեղ նեկտար է արտադրվում։ էվոլյուցիայի ընթացքում ծաղկակիրներն աստիճանաբար կարճացել են, և ծաղկի մասերն ավելի են մոտեցել բույսին, դրանց զսպանակաձև դասավորությունը տեղի է տվել օղակաձևին[1]։

Ծաղկի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ սեռի ծաղիկները լինում են միասեռ, երկսեռ և անսեռ։

Միասեռ ծաղիկներն ունեն կամ առէջներ, կամ վարսանդ (բարդի, եգիպտացորեն, վարունգ, ուռենի

Միայն առէջներ ունեցող ծաղիկները կոչվում են արական կամ առէջավոր, իսկ միայն վարսանդ ունեցողները՝ վարսանդավոր կամ իգական։

Երկսեռ ծաղիկներն ունեն և վարսանդ և առէջներ (խնձորենի, ոլոռ, վարդակակաչ, շուշան

Անսեռ կամ կեղծ ծաղիկները չունեն վարսանդ և առէջներ։ Այդպիսի ծաղիկները կատարում են միայն միջատներին գրավելու դեր (օրինակ արևածաղկի զամբյուղի եզրային ծաղիկները)։

Տարբերում են նաև միատուն և երկտուն ծաղիկներ։ Միատուն բույսերում միառժամանակ գտնվում են և առէջավոր և վարսանդավոր ծաղիկներ (կաղնի, դդում, վարունգ, եգիպտացորեն

Այն բույսերն, որոնց մի առանձնյակն ունի առէջավոր, իսկ մյուսը վարսանդավոր ծաղիկներ, կոչվում են երկտուն (ուռենի, կանեփ, բարդի

Ծաղիկները լինում են կանոնավոր (ակտինոմորֆ), երբ բոլոր ուղղություններով կարելի է դրանք բաժանել սիմետրիկ մասերի։ Ակտինոմորֆ ծաղիկներից առաջացել են անկանոն (զիգոմորֆ) ծաղիկները, որոնք 2 մասի կարելի է բաժանել միայն մեկ ուղղությամբ (օրինակ՝ ոլոռի, շանբերանի ծաղիկները)։ Հանդիպում են նաև ասիմետրիկ ծաղիկներ, որոնք հնարավոր չէ սիմետրիայի առանցքով բաժանել 2 մասի (օրինակ՝ կաննայի ծաղիկը)[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական Սովետական Հանրագիտարան, Հատոր 5, էջ 107-108

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ flower Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 107