Մաղադանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Petroselinum crispum - Köhler–s Medizinal-Pflanzen-103.jpg

Մաղադանոսը (լատիներեն՝ Petroselínum) բաց կանաչ գույնի երկամյա բույս է, օգտագործվում է հաճախ որպես համեմունք։ Այն Հին Հունաստանի պուրակների ու ծաղկանոցների զարդն է եղել և օլիմպիական մրցույթի հաղթողներին մատուցել են ոչ միայն դափնեպսակ, այլև մաղադանոսից հյուսված պսակներ։

Մաղադանոսը ունի դուրեկան բուրմունք և համ, որը բացատրվում է նրա մեջ պարունակվող էթերային յուղերի (2-6%) առկայությամբ։ Հարուստ է C վիտամինով։ Կա նաև կարոտին և մեծ քանակությամբ (22 %) ճարպայուղեր։ Այն հարուստ է հանքային աղերով և միկրոտարրերով՝ կալիում, կալցիում, մագնեզիում, երկաթ, ֆոսֆոր և այլն։

[խմբագրել] Բուժական ազդեցությունը

Մաղադանոսի թարմ արմատները և հատկապես սերմերը ունեն միզամուղ ուժեղ հատկություն։ Մաղադանոսը պարունակում է ֆոլիաթթու, որը հանդիսանում է արյունաստեղծ օրգանների հզոր խթանիչ։

Ժողովրդական բժշկության մեջ մաղադանոսն օգտագործել են որպես տրամադրություն բարձրացնող, մարդուն կայտառացնող միջոց։ Նրանով բուժել են երիկամի քարային, միզապարկի, ինչպես նաև շագանակագեղձի հիվանդությունները։

Մաղադանոսի խիտ եփուկը կիտրոնի հյութի հետ օգտակար է կոսմետիկայի մեջ, դեմքի պեպենների և այլ լաքաների բուժման համար։

[խմբագրել] Աղբյուր

  • Գ․ Ա․ Պետրոսյան, «Մրգերի և բանջարեղենների օգտակարությունը», 1978, «Հայաստան» հրատարակչություն
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով