Մուրաբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Մուրաբա
Artak in relaxed mode.jpg
Մուրաբաների և թթուների վաճառք

Մուրաբա, շաքարաջրում եփված պտուղների պահածո։ Պատրաստի մուրաբայում պտուղները պետք է լինեն եփված, սակայն չքայքայված, ամբողջական կամ կտրատած կտորներով, օշարակը՝ մածուցիկ, բայց ոչ դոնդողանման։

Մուրաբայում պտուղ - օշարակ հարաբերությունը պետք է կազմի 1։1։

Առավել լայն տարածում ունեն ծիրանի, սալորի, խնձորի, հաղարջի և որոշ տարածաշրջաններում՝ մանգոյի մուրաբաները, որոնք աչքի են ընկնում ինչպես երկարադիմացկունությամբ, այնպես էլ բուժիչ հատկություններով։[1]

Բոլոր պտուղները բացի ընկույզից, պետք է լինեն լրիվ հասունացած, սակայն ոչ գերհասունացած։ Խակ պտուղների օգտագործումը բերում է եփման ժամանակ պտուղների ծավալի փոքրացման և դրա հետևանքով պատրաստի մթերային ելքի փոքրացման։ Բացի այդ թերհասունացած հումքը, որը հարուստ է պեկտինով (սև հաղարջ, գետնամորի) առաջացնում է օշարակի ժելեացում։ Կանաչ հունական ընկույզը մուրաբայի եփման համար օգտագործվում է կաթնամոմային հասունացման շրջանում։ Վարդի մուրաբան պատրաստվում է ոչ լրիվ բացված ծաղիկների թերթիկներից։ Հոնի կորիզի զանգվածը չպետք է գերազանցի պտղի զանգվածի 30 %-ը։

Մուրաբայի պատրաստման համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում-տեսակավորում, լվացում, հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, մուրաբայի եփում, լցնում, մակաաափակում, ստերիլիզացիա և հովացում։

Օրգանոլեպտիկ ցուցանիշներ[խմբագրել]

Արտաքին տեսք ամբողջական պտուղներ կամ կտրատած պտղամասերը

հավասարաչափ
մեծությամբ բախշված շաքարաջրում[2]

Համ և հոտ ցայտուն արտահայտված, հատուկ այն պտղին, որից

պատրաստված է մթերքը[2]

Գույն Հատուկ այն պտղին, որից պատրաստված է մթերքը։[2]
Օշարակի կազմություն ոչ ժելեանման, թույլատրվում է թույլ ժելեացում սերկևիլի,
հոնի, հաղարջի և սալորի որոշ տեսակների մուրաբաներում։[2]

Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ[խմբագրել]

  • Չոր նյութերի պարունակություն (%, ոչ պակաս)[2]
    • Ստերիլիզացվող` 68
    • Չստերիլիզացվող` 70
  • Պտղի քանակը պատրաստի մթերքում (%)` 45-50[2]

Տե՛ս նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.hindu.com/mp/2003/01/29/stories/2003012900130401.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Որակի հիմնական պահանջները ԳՈՍՏ 7061-70-ի համաձայն»