Ցուկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիտրուսային ցուկատի խորանարդիկներ

Ցուկատ, շաքարի օշարակում եփված, հետագայում չորացված, շաքարալյուրով պատված և շաքարի օշարակով ջնարակված մրգային զանգված։ Ցուկատների համար որպես հումք են ծառայում թարմ պտուղ-հատապտուղները, ինչպես նաև չստերիլիզացված մուրաբաները։

Արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ հումքի նախապատրաստում, օշարակի պատրաստում, եփում, օշարակից պտուղների անջատում, շաքարալյուրի ցանում կամ օշարակով ջնարակում, չորացում և տարայավորում։

Առավել լայն տարածում ունեն արմավի[1], արքայախնձորի, կոճապղպեղի[2], բալի և ձմերուկի (կեղևի)[3] ցուկատները։

Արտաքինից պտուղները պետք է լինեն ձևով և չափերով միանման և իրար չկպած։ Ըստ չափի և ձևի շեղումները թույլատրելի են 3-5 %-ի սահմաններում։

Ըստ որոշ ենթադրությունների՝ «ցուկատ» բառն առաջացել է լատիներեն succidus[4] բառից, սակայն ըստ մի շարք այլ կարծիքների՝ այն բխվում է եբրայերեն «սուկկա» (סוכה) բառից, ինչը եբրայական տոնակատարության ժամանակ օգտագործվող փայտե ժամանակավոր խրճիթ է։

Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ[խմբագրել]

  • Չոր նյութերի պարունակություն (%)[5]
    • Ըստ ռեֆրակտոմետրի (%, ոչ պակաս)` 83
    • Ընղհանուր շաքարների պարունակություն (%)` 75
    • Ընդհանուր թթվություն (ըստ խնձորաթթվի, %)` 0,2 - 1,0
  • Պտուղներից անջատված շաքարի քանակ (%, մինչև 1 կգ տարաներ)` 5[5]

Տե՛ս նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել]