Պովիդլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուտերբրոդ պովիդլոյով

Պովիդլո (չեխpovidla, լեհpowidła կամ powidło), տրորած մրգերից և հատապտուղներից շաքարով կամ ռուպով եփելով պատրաստվող քաղցրահամ թանձր ուտելիք[1]՝ սննդային պեկտինի և սննդային թթուների ավելացմամբ կամ առանց դրանց։

Պովիդլոյի փակման համար նախևառաջ անհրաժեշտ է թարմ պատրաստած կամ պահածոյած մրգահատապտղային խյուս։ Պտուղների խառնուրդը սովորաբար չի գերազանցում 2 պտղատեսակը, որոնցից հիմնականի պարունակությունը պետք է կազմի 60 %-ից ոչ պակաս։

Պովիդլոյի արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում, տեսակավորում, լվացում, շոգեհարում, կորիզանջատում (սերմնանջատում), տրորում, եփում, հովացում, լցնում, մակափակում, ստերիլիզացիա։

Օրգանոլեպտիկ ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսք համասեռ զանգված՝ առանց սերմերի, սերմնաբների, կորիզների
և պտղամսի կտորների, համ և հոտ[2]
Համ և հոտ քաղցրաթթվաշ, հատուկ այն պտուղներին,
որոնցից պատրաստված է պովիդլոն[2]
Գույն բաց գույնի պտղամսով պտուղներից պովիդլոների համար
թույլատրվում է բաց շագանակագույն երանգներ, իսկ մուգ պտղամսով
պտուղների համար՝ շագանակագույն[2]
Խտություն հնդավոր պտուղներից և հատապտուղներից
պովիդլոների համար՝ խիտ քսվող զանգված[2]
Շաքարակալում խորհուրդ չի տրվում[2]

Ֆիզիկա-քիմիական ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չոր նյութերի պարունակություն (%)[2]
    • Ըստ ռեֆրակտոմետրի (%, ոչ պակաս)` 66
    • Ընդհանուր շաքարների պարունակություն (%)` 60
    • Ընդհանուր թթվություն (ըստ խնձորաթթվի, %)` 0,2 - 1,0
    • Պինդ խառնուրդների (ավազ) պարունակություն (%)` ≤ 0,05
    • Կողմնակի խառնուրդներ՝ չի թույլատրվում[2]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պահածոյացման տեխնոլոգիա», Ժ. Գ. Աղաջանյան, խմբ. Ա. Ա. Ֆահրադյան. - Երևան։ «ՀՊԱՀ», 2011, Մաս 1 - 405 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայերեն օնլայն բառարան։ Պովիդլո - բացատրություն». «Հայերեն օնլայն բառարան».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Որակի հիմնական պահանջներ ԳՈՍՏ 6929-71-ի համաձայն»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պովիդլո» հոդվածին։