Կոկռոշենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկռոշենի

Կոկռոշենի (լատիներեն՝ Grossularia) կոկռոշազգիների ընտանիքի բազմամյա բույսերի ցեղ։

[խմբագրել] Նկարագիր

Տարբեր բարձրության (մինչև 1 մետր) թփեր են։ ընձյուղները պատած են բաց կարմրավուն փշերով, տերևները մանր են, հերթադիր, բլթակավոր, ատամնաեզր։ Ծաղիկները հաճախ երկսեռ են, 1-ից 3-ական՝ հավաքված ողկույզներում։ պտուղը սպիտակ, դեղին, կարմիր կամ սև կեղծ հատապտուղ է՝ մազմզուկներով կամ մերկ։ Թարմ պտուղները պարունակում են 5-12% զանազան շաքարներ, մինչև 2% օրգանական թթուներ, մինչև 55 մգ% C վիտամին, ֆոսֆորի, կալցիումի և երկաթի աղեր։ շնորհիվ պեկտինային նյութերի առկայության կոկռոշը հանդիսանում է հակառադիանտ, հակաճառագայթային հատապտուղ, որն օժանդակում է մարդու օրգանիզմից ռադիոնուկլիոդների դուրս մղմանը, ուժեղացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը։ Հողի և կլիմայի նկատմամբ քիչ է պահանջկոտ։[1]

[խմբագրել] Տարածում

Կոկռոշենին ծագումով Արևմտյան Եվրոպայից և հյուսիսային Աֆրիկայից է։ Որպես վայրի բույս տարածված է Կովկասում, Անդրկովկասում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։

[խմբագրել] Հղումներ

  1. Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով