Ոլոռ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոլոռը (Pisum sativum) Ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման բույս է: Սննդի մեջ օգտագործվում են ինչպես ոլոռի հատիկները, այնպես էլ մատղաշ ունդերը:
Համեմատած այլ բանջարային մշակաբույսերի հետ` ոլոռը սպիտակուցային նյութերով ամենահարուստն է և սննդարժեքի տեսակետից գրավում է առաջին տեղերից մեկը: Տարբեր տեսակներ բնակլիմայական տարբեր պայմաններում տարբեր քիմիական կազմ են ունենում, սակայն ոլոռի չոր նյութի մեջ սպիտակուցային նյութերը միջին հաշվով կազմում են մոտ 22-32%, շաքարները` 16-27%, օսլան` 10-31%, ճարպերը` 1,6-2%, թաղանթանյութը` 2-6%: Կալորիականությամբ ոլոռը 1,5-2 անգամ ավելի բարձր է, քան մյուս բանջարեղենները: Ոլոռը հարուստ է նաև A, B և C վիտամիններով:
Արտաքին հղումներ [խմբագրել]